ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈՒՄ՝ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ
Ֆրանսիայի իշխանությունները սկսել են սպանե՞լ Հայաստանի քաղաքացիներին: Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին
Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության և ինտեգրման կուրսը, որն այժմ մշակվել և ակտիվորեն քարոզվում է ՀՀ իշխանությունների կողմից, մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առավել գաղափարականացված և առասպելաբանական սյուժեներից մեկը: Եվրոպական լուսավոր ապագայի հանդեպ կույր հավատը, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հաճախ հիմնվում է բացառապես քարոզչական բնույթի պատրանքների վրա:
Ահա դրանցից մի քանիսը. եվրաինտեգրումը ապահովում է արագ տնտեսական աճ, ուժեղ օրենսդրություն, նոր հնարավորություններ և փայլուն հեռանկարներ քաղաքացիների համար; բացվում է անմաքս առևտուր հարուստ երկրների հետ; օտարերկրյա ընկերություններն ավելի պատրաստակամ են ներդրումներ կատարել տնտեսության մեջ; երկիրն ու բիզնեսը եվրոպական բանկերից էժան վարկեր են ստանում; բարելավվում է դատարանների, ոստիկանության և պետական մարմինների աշխատանքը; նվազում է կոռուպցիայի մակարդակը; ավելի խիստ և ավելի լավ են պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, խոսքի ազատությունն ու անվտանգությունը; ապրանքներն ու ծառայությունները սկսում են համապատասխանել եվրոպական բարձր չափանիշներին և անվտանգության նորմերին և այլն, և այլն:
Հայաստանում եվրաինտեգրման մասին ամենատարածված առասպելը վերաբերում է հենց դրա իրավական և ինստիտուցիոնալ բնույթին։ Ապրիորի նշվում է, որ եվրարժեքներին հավատարմությունը ենթադրում է օրենքի պարտադիր գերակայություն, անխափան գործող ժողովրդավարական համակարգի առկայություն, ազատ և արդար ընտրությունների անցկացում, անկախ դատական համակարգի հաստատում, միջազգային համաձայնագրերով նախատեսված քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների հարգում և պաշտպանություն:
Իհարկե, ճիշտ չի լինի ժխտել այն փաստը, որ ոչ վաղ անցյալում Եվրամիությունում իսկապես ձևավորվել էր իրավական ինստիտուտների ճյուղավորված համակարգ, որը ստեղծում է կարևորագույն խնդիրների լուծման մեխանիզմներ իրավունքի ուժի, այլ ոչ թե ուժեղի իրավունքի մակարդակում։ Սակայն վերջին ժամանակներում միջազգային հանրությունը խոր զարմանքով և տագնապով հետևում է եվրոպական արժեքների աղետալի և չդադարող էրոզիային հենց Եվրամիությունում, որտեղ որոշումները հաճախ ընդունվում են հաշվի առնելով ոչ թե ժողովրդավարական, իրավական նորմերը, այլ քաղաքական նպատակահարմարության առանձնահատկությունները և նույնիսկ ամենապարզունակ միջկառավարական առևտուրը, ընդ որում, որպես կանոն, հօգուտ ԵՄ առաջատար պետությունների, ասենք, նույն Ֆրանսիայի կամ Գերմանիայի։
Եթե գործ ունենայինք եվրոպական արժեքների սովորական արժեզրկման կամ բարքերի տխուր անկման ու աշխարհի երբեմնի ամենաժողովրդավարական համակարգի ապամարդկայնացման մասին կաբինետային ինչ-որ քննարկումների հետ, էլի որոշ չափով հասկանալի կլիներ։ Բայց Եվրոպական միությանը ինտեգրվելու Հայաստանի և նրա առանձին քաղաքացիների ձգտումը երբեմն վերածվում է իսկական ողբերգության իրական կյանքում, ինչպես ասում են՝ գետնի վրա։
Նման ողբերգություն տեղի է ունեցել հայ մտավորականության հրաշալի ներկայացուցիչների՝ Բեգլարյանների-Ղազարյանների ընտանիքում, երևանցի հնաբնակներ, որոնց ընդունված է անվանել ազգային էլիտայի կորիզ։ Այս ընտանիքի միակ որդին՝ փայլուն կրթություն ստացած, մասնագիտությամբ ճարտարապետ Հուրհեր Բեգլարյանը, համոզմունքներով լիբերալ, ֆրանսիական լուսավորության մեծ մտածողների հումանիստական ավանդույթներով դաստիարակված մի պոլիգլոտ, ով պարզապես սիրահարված էր Ֆրանսիային ու հենց այդ երկրում է զոհվել կամ սպանվել խորհրդավոր հանգամանքներում։ Սակայն ամենասարսափելին միայն Ֆրանսիայում ՀՀ քաղաքացու մահը չէ, ոչ պակաս սարսափելի ու նողվելի է այն, ինչ հաջորդեց այդ ողբերգությանը։
Անցել է ավելի քան յոթ տարի (!) Հուրհեր Բեգլարյանի զոհվելուց հետո, բայց նրա հարազատներն ու մտերիմները մինչ օրս չեն կարողանում կատարվածի վերաբերյալ ֆրանսիական պետության քիչ թե շատ իմաստավորված ու հոդաբաշխ պարզաբանում ստանալ։ Աշխարհի նույնիսկ ամենահետամնաց երկրների իշխանությունները նման իրավիճակներում հետևում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին, իրականացնում են պաշտոնական հետաքննություն, հանդես են գալիս ինչ-որ հայտարարություններով, հարազատներին տեղեկացնում են կատարված աշխատանքի արդյունքների մասին և այլն։ Դա անում են աշխարհի առանց բացառության բոլոր երկրները, բայց ոչ "ժողովրդավարության և մարդասիրության ռահվիրա" Ֆրանսիան, որի իշխանություններն առանց որևէ բացատրության (!) շարունակում են լկտիաբար, ընդգծված ցինիզմով ուղղակի ծաղրել միակ որդուն կորցրած հայ ընտանիքին։
Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ զոհվածի մայրը՝ տիկին Կարինե Ղազարյանը, 2025 թ.նոյեմբերի 2-ին բաց նամակով դիմել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս նամակը աննշան կրճատումներով.
"Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեզ դիմել է ստիպում 2019 թվականին Ֆրանսիայի Հանրապետության տարածքում խորհրդավոր հանգամանքներում մահացած իմ միակ որդու շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը: Նրա մահվան պատճառները պարզելու և այդ ողբերգության մանրամասներն իմանալու իմ բազմաթիվ փորձերը բախվում են ֆրանսիական իշխանությունների անբացատրելի անտարբերության և ընդգծված հակամարդկային վերաբերմունքի պատին։
Տեղեկացնում եմ Ձեզ, որ որդիս՝ 1968 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հուրհեր Բեգլարյանը, վերջին շրջանում, մինչև մեզ պատուհասած ողբերգությունը, բնակվել է Մարսել քաղաքում։ Այնտեղ նա ամուսնացել է Ֆրանսիայի քաղաքացի տիկին Ժիզել Անդրե Կադաուի հետ։ Քանի որ նա այդպես էլ չարժանացավ Ֆրանսիայի քաղաքացիությանը, կրկին մեզ համար անբացատրելի պատճառներով, ես կատարեցի օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, որպեսզի մեր ընտանիքը վերամիավորվի ԱՄՆ-ում, որտեղ ես բնակվում եմ: Որոշ ժամանակ անց որդիս Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի հրավեր ստացավ։ Բայց մինչ Հայրենիք մեկնելը մենք ստանում ենք նրա մահվան մասին սարսափելի լուրը…
Որդուս մահվան մասին տեղեկությունը մենք՝ նրա հարազատները, իմացել ենք պատահաբար՝ արտերկրում բնակվող մեր ծանոթներից։ Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչներն հարկ չհամարեցին տեղեկացնել մեզ այդ մասին, թեև այս պարզ ու շատ մարդկային կանոնը ամրագրված է նաև ձեր պետության օրենսդրական նորմերով։ Անհրաժեշտ էր պարզապես տեղեկացնել Ֆրանսիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցած ողբերգության մասին, որից հետո հայկական դեսպանատունը կտեղեկացներ այդ մասին զոհվածի հարազատներին: Բայց նույնիսկ այս պարզ կանոնը չի կատարվել:
Հարգելի պարոն Նախագահ,
Վեց տարի շարունակ ես ու իմ հարազատները բարեհնարության և հուսահատ հնարամտության հրաշքներ ենք գործել, որպեսզի ֆրանսիացի պաշտոնյաներից կորզենք տեղի ունեցածի մասին գոնե ինչ-որ խելամիտ բացատրություն, գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան մեր պարզ և տրամաբանական հարցերին։ Օրինակ՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ անհասկանալի մահը։ Ի՞նչ հանգամանքներում: Ո՞վ է մեղավոր դրանում: Որտե՞ղ են ոստիկանության հետաքննության արդյունքները: Ինչո՞ւ մենք՝ զոհվածի հարազատներս, ծանոթ չենք դրանց հետ։ Ինչպե՞ս հասկանալ ֆրանսիական իշխանությունների այս, մեղմ ասած, ընդգծված անտարբերությունն նշյալ մութ գործում։
Համապատասխան հարցումներով մենք դիմել ենք և Մարսելի ոստիկանությանը, և Մարսելի քաղաքապետարանին, և տեղի տրիբունալին, որպեսզի պարզենք որդուս խորհրդավոր մահվան պատճառները, բայց ապարդյուն։ Միայն երկու պաշտոնյաներից, որոնք զբաղեցնում են, այսպես ասենք, ոչ բարձր պատասխանատու պաշտոններ, մենք ստացել ենք տարակարծիք, իրարամերժ պատասխաններ. նրանցից մեկը հայտնել է, որ մարմինը անճանաչելիորեն այլանդակված էր, իսկ երկրորդը հայտարարել է, որ մարմնի վրա բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել: Ավելի քան ակնհայտ է, որ Մարսելի քաղաքային իշխանությունները թաքցնում են այդ ողբերգության հանգամանքները։ Թե ինչու է դա արվում, յոթ կնիքների տակ կոծկված գաղտնիք է…
Որդիս ծնվել և մեծացել է մտավորականների ընտանիքում, ստացել է բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար էր, իր ամբողջ կյանքը վաստակել է ազնիվ աշխատանքով, քրեական աշխարհի հետ արատավորող որևէ կապ չի ունեցել: Ուստի ես ավելի քան համոզված եմ, որ նա չէր կարող ինչ-որ քրեական ընդհարումների մասնակից կամ զոհ դառնալ։ Դատելով ֆրանսիական իրավապահ մարմինների տարօրինակ գործելաոճից՝ հավանաբար, գործ ունենք Մարսելի ոստիկանության կամ իշխանական այլ կառույցների մասնակցությամբ անզգույշ սպանության փաստի հետ։ Այլ բացատրություն այս պահին մենք դեռ չունենք։
Համենայնդեպս, այս մտքին է մեզ դրդում ֆրանսիական պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը, որոնք ակնհայտորեն փորձում են կոծկել ոչ այն է հանցագործության, ոչ այն է դժբախտ պատահարի հետքերը։ Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ ինձ՝ տարիքն առած կնոջը և դժբախտ մորը, ով կորցրել է իր միակ զավակին, Ֆրանսիայի իշխանությունները ստիպում են չորս անգամ կտրել-անցնել օվկիանոսը, թռչել ԱՄՆ-ից Ֆրանսիա և ամեն անգամ ծաղրանքով անպատասխան թողնում իմ ամենապարզ հարցերը՝ բացարձակապես հաշվի չառնելով ոչ ծնողական զգացմունքները, ոչ էլ պարկեշտության ու բարոյականության համընդհանուր ընդունված նորմերը։ Եթե ինչ-որ մեկին ինչ-որ մարսելյան կամ փարիզյան կաբինետներում թվում է, թե նման մեթոդներով կարելի է հետքեր ծածկել, ապա նրանք լրջորեն սխալվում են։ Այս գործում ձեր երկրի իրավապահ մարմինների կողմից ստեղծվող քաշքշուկները, հարցի լուծման արհեստական ձգձգումները մեզ չեն ստիպի հետ կանգնել արդարության և օրինականության գոնե սաղմնային ձևերի վերականգնման պահանջներից, եթե "արդարադատություն" հասկացությունն իսպառ մոռացվել է Ֆրանսիայում:
Պարոն Նախագահ:
Եթե այս ողբերգությունը տեղի ունենար Թուրքիայում կամ Ադրբեջանում, որտեղ հայատյացությունը վերաճած է պետական քաղաքականության աստիճանի, մենք դեռ կհասկանայինք այդ պետությունների իշխանությունների նման պահվածքը. էլ ի՞նչ սպասես նրանցից։ Բայց մի՞թե Ֆրանսիայում՝ Վոլտերի և Դիդրոյի, Ռոբեսպիերի և Ժան-Ժակ Ռուսոյի հայրենիքում, ժողովրդավարության և հումանիզմի շողշողուն բաստիոնում, մենք պետք է ապացուցենք այբբենական ճշմարտությունները մարդկային կյանքի արժեքի և բռնության ու կամայականության ցանկացած դրսևորման անթույլատրելիության մասին: Մի՞թե արդեն այդ աստիճանի ստորության և ապամարդկայնացման են հասել ֆրանսիական պետության որոշ պաշտոնյաներ։ Ես չեմ ուզում հավատալ դրան, չնայած հիշյալ անձինք պարզապես անում են ամեն ինչ, որպեսզի համոզեն մեզ հակառակը:
Առանձնահատուկ ցավ ու դառնություն ես ապրում այն մտքից, որ ես ու որդիս, ինչպես նաև հայերի շատ սերունդներ, մեծացել և դաստիարակվել ենք ֆրանսիական մեծ մշակույթի վեհ գաղափարների ու ավանդույթների վրա, այն փաստից, որ ես արդեն երկար տարիներ ֆրանսերեն եմ դասավանդում ԱՄՆ-ի և Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ՝ հաղորդակից դարձնելով նրանց այդ լեզվին, քարոզելով և հանրահռչակելով այն հատկապես երիտասարդության միջավայրում: Ու հենց մեր ընտանիքի հանդեպ է դրսևորվում այսպիսի անմարդկայնություն, այսպիսի անողոք անարդարություն։ Հենց հայկական ընտանիքին, այն նույն ժողովրդի ներկայացուցիչներին, որոնց մասին Դուք վերջերս ասել էիք, որ "հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը"։ Դե, անցյալի ֆրանսիացի մեծ լուսավորիչները մեզ սովորեցրել են, որ պետք է հարգել ուրիշի ընտրությունը։ Ըստ երևույթին, այսօր այդպիսին է ձեր ընտրությունը՝ հետապնդել և սպանել անմեղ մարդկանց, որոնց ամբողջ մեղքն այն է, որ նրանք անզգուշություն են ունեցել այցելել ձեր երկիր: Իսկ մեր ընտրությունն է փորձել օգնել իշխանություններին վերականգնել տարրական օրինականությունն այդ երկրում, թող ներեն մեզ Վոլտերն ու Դիդրոն։
Հարգելի պարոն Նախագահ,
Ելնելով վերոգրյալից՝ կոչ եմ անում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության համապատասխան մարմիններին փոխանցել մեր ընտանիքի հետևյալ պահանջները.
- կատարել որդուս մարմնի անհապաղ արտաշիրիմում՝ նոր հետաքննություն անցկացնելու և տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները պարզելու նպատակով;
- պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանի մահվան մեջ մեղավոր անձանց;
- միջոցներ ձեռնարկել որդուս մարմինը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար՝ Հայրենիքում վերահուղարկավորելու նպատակով;
- փոխհատուցել մեր ընտանիքին հասցված վնասը:
Հարգարժան պարոն Մակրոն,
Չնայած մեր կրած կորստի ողջ ծանրությանը, չնայած մեր ընտանիքի նկատմամբ իրականացված բոլոր երևակայելի ու աներևակայելի ապօրինություններին, մենք դառնացած չենք Ֆրանսիայի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի դեմ: Միակ բանը, որ մենք պահանջում ենք, գործի քննությունն է Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրությանը խիստ համապատասխան։ Մենք քաջ գիտակցում ենք, որ անփույթ պաշտոնյաներ կան ամենուր, նույնիսկ ժողովրդավարական կառավարման դասական մոդել ունեցող երկրներում։ Ուստի մենք դեռ մտադիր չենք դիմել Միացյալ Նահանգների (որի քաղաքացին եմ ես) և Հայաստանի Հանրապետության (որի քաղաքացի է եղել իմ որդին) իրավապահ մարմինների օգնությանը։ Մենք լիահույս ենք, որ ֆրանսիական Ֆեմիդան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այս գործը: Նույն նկատառումներից ելնելով՝ մենք օգնության կոչով չենք դիմում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի հանրությանը ու երեք երկրների իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այս գործի նկատմամբ։ Հավատում ենք, որ արդարությունն ու օրինականությունը կպահպանվեն ֆրանսիական իրավապահ մարմինների օգնությամբ։
Տեղեկացնում եմ Ձեզ, որ նմանատիպ բովանդակությամբ նամակներ ուղարկվել են ԱՄՆ-ում և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպաններին:
Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում եմ գրավոր պատասխան տալ ինձ, ինչպես դա սահմանված է օտարերկրյա պետությունների ղեկավարներին քաղաքացիների դիմելու կարգով:
Անկեղծ հարգանքով՝
Կարինե Ղազարյան
02.11.2025"։
Մեկ ամիս անց՝ 2025թ.դեկտեմբերի 12-ին, ստացվել Է Ֆրանսիայի նախագահի պատասխանը։ Նրա անունից զոհվածի մորը գրել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի լիազոր ներկայացուցիչ պարոն Ռոդրիգ Ֆերսին։ Ահա այդ նամակը․ "Հարգելի Տիկին, Հանրապետության նախագահն իսկապես ստացել է իրեն ուղղված Ձեր նամակը, որտեղ Դուք ուշադրություն եք դարձնում ձեր որդու մահվան վրա: Զգայուն լինելով Ձեր ընտանիքին պատուհասած դաժան սգի հիշեցման նկատմամբ՝ պարոն Էմանուել Մակրոնն ինձ հանձնարարեց արտահայտել իր համակրանքը և հայտնել Ձեզ իր ամենաջերմ մտքերը: Նա հասկանում է Ձեր ցավոտ զգացմունքներն ու հույզերը Ձեր ապրած սարսափելի փորձության արդյունքում: Սակայն պետք է տեղեկացնեմ, որ իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը թույլ չի տալիս պետության ղեկավարին միջամտել արդարադատության ոլորտին վերաբերող գործերին: Այնուամենայնիվ, ես Ձեր նամակի մասին հայտնեցի պարոն կնապահին՝ արդարադատության նախարարին, որի ծառայություններն ուղղակիորեն ենթարկվելու են ձեզ։ Ես խնդրում եմ Ձեզ ընդունել, Տիկին, իմ հարգանքի հավաստիքը: Ռոդրիգ Ֆերսի"։
Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիայի նախագահը ուղղակի խաբել է ՀՀ մահացած քաղաքացու ընտանիքին։ Չնայած նրան, որ ֆրանսիական պետության ղեկավարը, ինչպես ասված է իր իսկ ուղերձում, "նամակի մասին հայտնել է պարոն կնապահին՝ արդարադատության նախարարին, որի ծառայություններն անմիջականորեն ենթարկվելու են Ձեզ", այդ երկրի իշխանությունները մինչ օրս մատը մատին չեն խփել, որպեսզի կատարեն հանցագործության բացահայտման իրենց տարրական պարտականությունները: Ահա սա է Ֆրանսիայի նախագահ, մեծն "հայասեր" Էմանուել Մակրոնի "խոսքի" գինը և սա է եվրաինտեգրման գինը, որի համար այդքան կրքոտ պայքարում է ՀՀ ներկայիս վարչապետը:
Զոհվածի հարազատներին այլ բան չէր մնում, քան դիմել Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով միջամտել այս խայտառակ իրավիճակին և կատարել հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրենց սահմանադրական պարտականությունները, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները, կոպտորեն խախտելով սեփական օրենքները, ըստ էության, հրաժարվում են արդարադատություն իրականացնել։ ՀՀ զոհված քաղաքացու մայրը՝ տիկին Կարինե Ղազարյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին ՝ կոչ անելով նրանց օգնել օրինականության և արդարության վերականգնման գործում:
Դրանից հետո սկսվեց անասնականության երկրորդ փուլը։ Հենց անասնականության․ այլ բառ չես էլ գտնի՝ Բեգլարյաննների ընտանիքի դժբախտության նկատմամբ Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը բնորոշելու համար։ Օտարերկրյա պետության տարածքում սպանվել է Հայաստանի քաղաքացի՝ քրեական որևէ գործի մեջ չներգրավված, բացարձակ անմեղ մտավորական, որի ողջ "մեղքն" այն էր, որ նա շատ էր սիրում Ֆրանսիան և անզգուշություն է ունեցել պարզապես այցելել այդ երկիր: ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործության հետաքննություն սկսելու և Ֆրանսիայի իշխանություններից բացատրություն պահանջելու փոխարեն ամենայն հայոց եվրաինտեգրատոր Նիկոլ Փաշինյանը նամակը վերահասցեագրեց, ի՞նչ եք կարծում, ու՞մ: Ճիշտ է... ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությանը: Ոչ թե ոստիկանությանը, ոչ թե դատախազությանը կամ քննչական կոմիտեին և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, այլ... ՀՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությանը: Նույն հաջողությամբ կարելի էր նամակը վերահասցեագրել գյուղատնտեսության նախարարությանը կամ ՀՀ կինեմատոգրաֆիստների միությանը, եթե այդպիսիք լինեին ՀՀ-ում։ Ահա այսպիսին է Հայաստանի այսօրվա իշխանությունների "կոմպետենտության" աստիճանը։
Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի, նույնիսկ ցավակցություն չի հայտնել ՀՀ զոհված քաղաքացու ընտանիքին: Ֆրանսիայի իշխանությունների անօրինականությունը քողարկելու համար Մակրոնը, թեկուզև ձևականորեն, կարեկցանքի ինչ-որ խոսքեր է ասել տիկին Կարինե Ղազարյանին, իսկ ՀՀ կառավարության ղեկավարը, ով զօրուգիշեր սեր է խոստովանում ՀՀ քաղաքացիների հանդեպ, ցավակցության և սփոփանքի երկու բառ անգամ չգտավ ՀՀ հպարտ քաղաքացու ընտանիքի համար։
Թեպետ Փաշինյանին կարելի է "հասկանալ". հայազգի շատ դիտորդների կարծիքով, նրան հանձնարարված է նախ հին հայկական Արցախը խցկել Ադրբեջանի կազմ, իսկ հետո արդեն Հայաստանը խցկել ատլանտյան կառույցներ՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարում Արևմուտքին օգնելու համար։ Այս կրկնակի օպերացիայում Փաշինյանի գլխավոր կուրատոր, ըստ ամենայնի, նշանակվել է հենց Էմանուել Մակրոնը, որն արդեն օգնել է Փաշինյանին հայաթափել Ղարաբաղը, իսկ հիմա, հավանաբար, պետք է հայ ժողովրդին թնդանոթի մսի վերածի Ռուսաստանի և Իրանի հետ պատերազմում։ Ուստի Փաշինյանը մտադիր չէ անհանգստացնել պարոն Մակրոնի վսեմաշուք և օգոստափառ ականջները այնպիսի "մանրուքներով", ինչպիսիք են ՀՀ քաղաքացիների կյանքն ու մահը։
Դրանում համոզվելու համար կարդացեք ՀՀ մահացած քաղաքացու մորը ուղարկված ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանի նամակը: Ահա այն. "Հարգելի տիկին Ղազարյան, Տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումը ՀՀ վարչապետին վերահասցեագրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Ի պատասխան Ձեր դիմումի հայտնում ենք հետևյալը․ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանի մահվան մասին ծանուցում գլխավոր հյուպատոսության արխիվում չի հայտնաբերվել: Միաժամանակ, Ձեր դիմումի հիման վրա, Մարսելի քաղաքապետարան է ուղարկվել համապատասխան գրություն՝ Հուրհեր Բեգլարյանի մահվան վկայականի պատճենը ստանալու նպատակով: Կից ներկայացնում ենք ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով ստացված Հուրհեր Բեգլարյանի մահվան վկայականի պատճենը և դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:
Ինչ վերաբերում է գործի նոր հետաքննություն իրականացնելուն և Հուրհեր Բեգլարյանի մահվան մեջ հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, հայտնում ենք, որ նշված հարցերը դուրս են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործառութային իրավասության շրջանակներից: Հ. Բեգլարյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և վերահուղարկավորելու մասով հայտում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող է աջակցել աճյունի տեղափոխման վերաբերյալ առարկություն չունենալու մասին տեղեկանք (No-objection letter) տրամադրելու հարցում: Նշված փաստաթուղթը, որպես կանոն, պահանջվում է նստավայր պետության (տվյալ դեպքում ՝ Ֆրանսիայի Հանրապետության) իրավասու մարմինների կողմից՝ աճյունի տեղափոխման թույլտվության գործընթացում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աճյունի տեղափոխման և վերահուղարկավորման կազմակերպումը իրականացվում է շահագրգիռ անձանց կողմից՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների (հուղարկավորման ծառայություն մատուցող կամ այլ ընկերությունների) ներգրավմամբ և նստավայր պետության իրավասու մարմինների սահմանած կարգով: Հարգանքով՝ Վարչության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյան 18.04.2026"։
Կարինե Ղազարյանը, որպես օրինապահ քաղաքացի, կատարել է ՀՀ ԱԳՆ բոլոր պահանջներն ու հանձնարարականները՝ իշխանություններին ուղարկելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները, սակայն ապարդյուն: ՀՀ իշխանությունները խաբել են ՀՀ զոհված քաղաքացու ընտանիքին ճիշտ այնպես, ինչպես խաբել են Ֆրանսիայի իշխանությունները։ Ահա այսպես, ՀՀ հարգելի քաղաքացիներ, բարի գալուստ Եվրոպական Միություն և բրյուսելյան եվրարժեքների կախարդական աշխարհ՝ օրենքի գերակայության և Ժողովրդավարական առաջնահերթությունների, անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության և այլ սենտիմենտալ մանրուքների մասին իր հիստերիկ մանտրաներով։ Հաշվի առեք այս իրողությունները ինչ-որ տեղ ինտեգրվելուց առաջ: Ու մի բարի խորհուրդ ևս. "հայամետ" Ֆրանսիա մեկնելու տոմս գնելուց հետո մի մոռացեք սաղավարտ և զրահաբաճկոն կրել․ ինչպես ասում են՝ շառից փորձանքից հեռու։ Որովհետև Ֆրանսիայի "հայամետ" իշխանությունները կարող են ձեզ զրկել ոչ միայն կյանքից, այլև քրիստոնեական հայկական ավանդույթներով հայրենիքում հուղարկավորվելու իրավունքից: Ճիշտ այնպես, ինչպես այդ իրավունքից զրկեցին ՀՀ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանին... Պատրաստեց "Երրորդ Ուժ Պլյուս" անկախ
թերթի գլխավոր խմբագիր Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ Լուսանկարում ՝ բանակային ծառայությունն ավարտած Հուրհեր Բեգլարյանը մոր և տատիկի հետ:
***
EUROPEAN INTEGRATION WITH A DEADLY ENDING
Did the French authorities start killing innocent Armenian citizens? An open letter to the President of the French Republic, Mister Emmanuel Macron
The policy of integration with the European Union, developed and actively preached by the Armenian authorities, remains one of the most ideologized myths of the republic's foreign policy agenda. Blind faith in a bright European future, as in many post-Soviet republics, in Armenia is very often based on illusions of an exclusively propagandistic nature. Here are some of them: European integration gives the country rapid economic growth, strong legislation, new opportunities and bright prospects for its citizens; duty-free trade with rich countries opens; foreign companies are more willing to invest in the economy; the country and businesses get access to cheap loans from European banks; the work of courts, police and government agencies improves; decreases the level of corruption; citizens' rights, freedom of speech and security are more strictly and better protected; products and services are beginning to meet high European standards and safety standards, etc. The most widespread myth of European integration in Armenia concerns its legal and institutional nature. A priori, it is argued that adherence to European values presupposes the mandatory rule of law, the existence of a smoothly functioning democratic system, the holding of free and fair elections, the establishment of an independent judicial system, respect for and protection of fundamental rights and freedoms of citizens provided for by international agreements.
Of course, it would be wrong to deny the fact that in the recent past, the European Union did indeed have an extensive system of legal institutions that create mechanisms for solving major problems at the level of the rule of law, rather than the rule of the strong. However, in recent times, the international community has been watching with amazement and alarm the catastrophic and incessant erosion of European values in the European Union itself, where decisions are often made taking into account not democratic, legal norms, but the specifics of political expediency and even the most primitive intergovernmental bargaining, and, as a rule, in favor of the leading EU states, say, the same France or Germany. If we were talking about a speculative devaluation of European values or some kind of armchair discussions about the sad decline of morals and the dehumanization of the once most democratic system in the world, it would still be half the trouble. But the desire of Armenia and its individual citizens to integrate into the European Union sometimes turns into a real tragedy in real life, as they say, on earth. One of these tragedies happened to the Beglaryan-Kazaryan family, excellent representatives of the Armenian intelligentsia, Yerevan old-timers, indigenous residents of the capital, who are commonly called the backbone of the national elite. The only son in this family is Hourher Beglaryan, who received a brilliant education, is an architect by profession and a polyglot, raised in the humanistic traditions of the great thinkers of the French Enlightenment, a liberal by conviction, in love with France, it was in this country that he died or was killed under mysterious circumstances. The most terrible thing is not only the death of an Armenian citizen in France, but also what followed this tragedy.
It has been more than seven years (!) since the death of Hourher Beglaryan, but the inconsolable relatives and friends of the deceased Armenian citizen still cannot receive at least some meaningful and articulate explanation from the French state about what happened. In such situations, the authorities of even the most backward countries in the world follow all the necessary procedures prescribed by law, conduct some kind of official investigation, make statements, notify relatives of the results of the work done. This is what all countries of the world do, without exception, but not France, the "light of democracy and humanism", whose authorities, without any explanation (!), continue to rudely and cynically mock an Armenian family that has lost its only son. Based on the current situation, the mother of the deceased, Mrs. Karine Kazarian, addressed an open letter to the President of the French Republic Emmanuel Macron on November 2, 2025. We present to your attention this letter with minor abbreviations. Here it is:
"Dear Mr. President!
The unprecedented situation surrounding my only son, who died under mysterious circumstances on the territory of the French Republic in 2019, forces me to address you. All my repeated attempts to find out the causes of his death and to find out the details of this tragedy run into a wall of inexplicable indifference and the emphatically inhumane attitude of the French authorities.
I would like to inform you that my son Hourher Beglarian, a citizen of the Republic of Armenia, born in 1968, recently lived in Marseille before the tragedy that befell us. There he married a French citizen, Madame Giselle Andre Cadau. Since he never obtained French citizenship, again for reasons that we cannot explain, I followed all the legal procedures for reuniting our family in the United States, where I live. Some time later, my son received an invitation to an interview at the U.S. Embassy in Armenia. But before leaving for his Homeland, we receive the sad news of his death…
We, his family, learned about the death of my son by chance, from friends living abroad. Representatives of the French authorities have not bothered to inform us about it, although this simple, very humane rule is enshrined in the legislative norms of your state. It was simply necessary to notify the Armenian diplomatic missions in France about the tragedy that happened to the Armenian citizen, after which the Armenian embassy would inform the relatives of the deceased. But even this simple rule was not fulfilled.
Dear Mr. President,
For six long years, my relatives and I have shown miracles of resourcefulness and desperate ingenuity in order to extract from the French officials at least some intelligible explanation of what happened, at least some articulate answer to our simple and logical questions: how did this incomprehensible death happen? Under what circumstances? Who is to blame for it? Where are the results of the police investigation? Why don't we, the relatives of the deceased, know them? How to understand this, delicately speaking, indifference of the French authorities in this dark matter?
We have made inquiries to the Marseille police, the Marseille City Hall, and the local tribunal to find out the reasons for my son's mysterious death, but to no avail! We received contradictory, mutually exclusive answers from only two officials who occupy, let's say, low-level positions of responsibility: one of them reported that the body had been disfigured beyond recognition, and the second stated that no signs of violent death had been found on the body! It is more than obvious that the Marseille city authorities are hiding the circumstances of this tragedy. Why this is done is a mystery…
My son was born and raised in a family of intelligent people, received higher education, was an architect-builder by profession, earned his whole life by honest work, had no discrediting connections with the criminal world. Therefore, I am more than convinced that he could not have become a participant and victim of some criminal proceedings. Judging by the strange way the French law enforcement agencies are acting, it seems that we are dealing with the fact of a reckless murder involving the Marseille police or some other government structures. We don't have any other explanation yet.
In any case, this idea is prompted, to put it mildly, by the inadequate position of your officials, who are clearly trying to hide the traces of either a crime or an accident. How else to explain the fact that I, an elderly woman, an wretched mother who lost her only child, am forced by the French authorities to cross the ocean four times, fly from the USA to France, and each time mockingly leave my simplest questions unanswered, completely disregarding either parental feelings or generally accepted norms of morality? If someone in some Marseille or Paris offices thinks that such methods can cover their tracks, they are seriously mistaken. The red tape and artificial delay in resolving the issue created by the law enforcement agencies of your country in this case will not force us to deviate from the demands for restoring justice and at least rudimentary forms of legality, if the concept of "justice" is completely forgotten in France.
Mr. President!
If this tragedy had occurred in Turkey or Azerbaijan, where Armenophobia has been elevated to the rank of state policy, we would still understand such behavior by the authorities of these states - what else can we expect from them? But do we really have to prove the basic truths about the value of human life and the inadmissibility of any form of violence and arbitrariness in France, the homeland of Voltaire and Diderot, Robespierre and Jean-Jacques Rousseau, in the bastion of democracy and the beacon of humanism? Have some officials of the French state already reached such a degree of dehumanization and dehumanization? I don't want to believe it, even though these people are doing everything they can to convince us otherwise.
I feel special pain and bitterness from the fact that both my son and I, like many generations of Armenians, grew up and were raised on the noble traditions and high ideals of the great French culture; from the fact that for many years I have been teaching French to hundreds of citizens of the United States and Armenia, introducing them to it, promoting and popularizing it especially among the youth. And it is our family that is being treated with such inhumanity, such ruthless injustice. It is to the Armenian family, representatives of the very people about whom you, Mr. President, recently said that "Armenians created the history of France." Well, the great French enlighteners of the past taught us that we must respect the choices of others. Apparently, this is your choice today - to persecute and kill innocent people, whose whole fault lies in the fact that they had the temerity to visit your country. Our choice is to try to help the authorities restore basic legality in this country, may Voltaire and Diderot forgive us.
Dear Mr. President,
Based on the above, I urge you to convey to the relevant authorities of the French Republic the following demands of our family:
- to immediately exhume my son's body in order to conduct a new investigation and establish the true causes of the tragedy;
- to bring to justice those responsible for the death of Armenian citizen Hourher Beglarian;
- take measures to transport him to the Republic of Armenia for the purpose of reburial in his homeland;
- to compensate for the damage done to our family.
Dear Mr. Macron,
Despite the severity of our loss, despite all the imaginable and inconceivable lawlessness committed against our family, we are not bitter against France and the friendly French people. The only thing we require is that the case be handled in strict accordance with the laws of the French Republic. We are well aware that negligent officials are everywhere, even in countries with a classical model of democratic governance. Therefore, we do not intend to seek help from the law enforcement agencies of the United States, of which I am a citizen, and the Republic of Armenia, of which my son was a citizen. We dare to hope that the French Themis is able to handle this case on its own. Based on these same considerations, we are not appealing for help to the human rights organizations of the United States, France and Armenia, to the American, French and Armenian public and the media of the three countries, which are already showing interest in this case. We believe that justice and legality will be respected with the help of French law enforcement agencies.
I would like to inform you that a letters of similar content has been sent to the ambassadors of the French Republic to the USA and Armenia.
Dear Mr. President, I ask you to give me a written response, as prescribed by the procedure for citizens to address the heads of foreign states.
I remain with sincere respect to you
Karine Kazarian
02.11.2025".
A month later, on December 12, 2025, the French president replied. On his behalf, the plenipotentiary representative of the French President's office, Mr. Rodrigue Fersi, wrote to the mother of the deceased. This is the letter: "Dear Madam, The President of the Republic has indeed received your letter addressed to him, in which you draw attention to the death of your son. Sensitive to the reminder of the cruel mourning that has befallen your family, Monsieur Emmanuel Macron has instructed me to express his sympathy and express his warmest thoughts to you. He understands your painful feelings and your emotions as a result of the terrible ordeal you have endured. However, I must inform you that the constitutional principle of separation of powers does not allow the head of State to interfere in matters related to justice. Nevertheless, I have reported your letter to the Keeper of the Seal, the Minister of Justice, whose services will report directly to you. I beg you to accept, Madam, my compliments. Rodrigue Fersi."
As it turned out later, the French president simply deceived the family of the deceased Armenian citizen. Despite the fact that the head of the French state, as stated in his message, "informed the letter to Mr. Keeper of the Press, the Minister of Justice, whose services will report directly to you," the authorities of this country have not yet lifted a finger to fulfill their most basic duties to solve the crime. This is the price of the "word" of French President, the great "Armenophile" Emmanuel Macron, and this is the price of European integration, for which the current Prime Minister of Armenia is fighting so passionately. The relatives of the deceased had no choice but to appeal to the Armenian authorities to intervene in this shameful situation and fulfill their constitutional duties to protect the rights of citizens of the republic, since the French authorities, grossly violating their own laws, in fact, refuse to bring justice. The mother of the deceased Armenian citizen, Mrs. Karine Kazarian, addressed a letter to the Prime Minister of Armenia Nikol Pashinyan and the Minister of Internal Affairs of Armenia, Mrs. Arpina Sargsyan, calling on them to help restore legality and justice in this case. After that, the second part of the bestiality began - there is no other word to better define the attitude of the French and Armenian authorities to the plight of the Beglaryan-Kazaryan family. An Armenian citizen was killed on the territory of a foreign country - a man who is absolutely innocent, not involved in any criminal cases, from an intelligent family, whose whole "fault" was that he loved France very much and had the temerity to simply visit this country. Instead of ordering the Armenian law enforcement agencies to launch an investigation into the crime and demand explanations from the French authorities, the great European integrator of all Armenia, Nikol Pashinyan, forwarded the letter to whom would you think? That's right, the consular service of the Ministry of Foreign Affairs of Armenia! Not the police, not the Prosecutor's Office, not the Investigative Committee and the National Security Service of Armenia, but... the consular service of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia! You might as well have sent a letter to the Ministry of Agriculture or the Union of Cinematographers of the Republic of Armenia, if there were any in the Republic. This is the degree of "competence" of the current Armenian leadership.
Unlike the French president, Nikol Pashinyan did not even express his condolences to the family of the deceased Armenian citizen. To hide the lawlessness of the French authorities, Macron at least muttered some words of sympathy, but the head of the Armenian government, who buzzes every day about his love for the citizens of Armenia, did not do it either. However, it is possible to "understand" Pashinyan: according to many Armenian observers, he was instructed to first push ancient Armenian Karabakh into Azerbaijan, and then push Armenia itself into Atlantic structures in order to help the West in its war with Russia, Iran and China. In this double operation, Emmanuel Macron, who has already helped Pashinyan dearmanize Karabakh, has apparently been appointed Pashinyan's main handler, and now, apparently, it is necessary to turn the Armenian people into cannon fodder in the war with Russia and Iran. Therefore, Pashinyan does not intend to bother Mr. Macron's august ears with such "trifles" as the life and death of Armenian citizens. To verify this, read the letter from the acting Head of the Consular Department of the Armenian Foreign Ministry, Artur Petrosyan, sent to the mother of the deceased. Here it is:
"Dear Mrs. Kazarian, We would like to inform you that your statement to the Prime Minister of Armenia has been forwarded to the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia. In response to your statement, we inform you of the following․ According to information received from the Consulate General of Armenia in Marseille, the notification of the death of citizen Hourher Beglaryan was not found in the archives of the Consulate General. At the same time, based on your application, a corresponding letter was sent to the Marseille Mayor's Office in order to obtain a copy of Hourher Beglaryan's death certificate. Attached to this letter is a copy of Hourher Beglaryan's death certificate and its unofficial translation into Armenian, received through the Consulate General of Armenia. As for conducting a new investigation into this case and bringing to justice those possibly responsible for Hourher Beglaryan's death, we would like to inform you that these issues go beyond the functional competence of the diplomatic service of the Republic of Armenia. Regarding the transportation and reburial of H. Beglaryan's remains to the Republic of Armenia, we inform you that the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, if necessary and providing relevant documents, can assist in providing a No-objection letter stating that you have no objections to the transportation of the remains of an Armenian citizen. This document is usually required by the competent authorities of the receiving State (in this case, the French Republic) in the process of issuing a permit for the transportation of remains. At the same time, we inform you that the organization of transportation and reburial of the remains is carried out by interested persons with the involvement of relevant specialized organizations (funeral services or other companies) and in accordance with the procedure established by the competent authorities of the host State. With respect Acting Head of the Department Artur Petrosyan 18.04.2026".
Karine Kazarian, being a law-abiding citizen, fulfilled all the requirements and recommendations of the Armenian Foreign Ministry, sending them copies of the necessary documents, but to no avail. The Armenian authorities deceived the family of the deceased Armenian citizen just as the French authorities deceived her. So, dear citizens of Armenia, welcome to the European Union and the world of Brussels' "Euro values" - with its annoying and hysterical mantras about the rule of law and democratic priorities, about an independent judicial system, respect and protection of human rights and other sentimental nonsense for simpletons. Consider these realities before integrating somewhere. And good advice to you: after buying a ticket for a trip to some "pro-Armenian" France, do not forget to wear a helmet and a bulletproof vest. Just in case. Because the "pro-Armenian" French authorities can deprive you not only of your life, but also of the right to be buried in your homeland according to Christian Armenian traditions. Just like Hourher Beglaryan, an Armenian citizen, was deprived of this right... Prepared by Vahram AGHAJANYAN Editor-in-Chief of the independent newspaper "Third Force Plus" In the picture: Hourher Beglaryan, who served in the army, with his mother and grandmother.
***
Հոդվածի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
You can read the Russian version of the article at the following link:
https://thirdforceplus.blogspot.com/2026/08/blog-post_25.html

Комментариев нет:
Отправить комментарий