ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. "ՂԱՐԱԲԱՂԻ ՔՈՒՅՐԵՐ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ, ԴՈՒՔ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՔ". 05.06.2026
2026 թվականի հունիսի 5-ին Երևանի կենտրոնական հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը՝ ներկայացնում ենք նրա ելույթը ՝ բառ անգամ չփոխելով․ "Ես ուզում եմ կոչով դիմել նաևՂարաբաղի մեր քույրերին և եղբայրներին։ Ղարաբաղր պսեվդոէլիտան և Հայաստանի պսեվդոէլիտան տասնյակ տարիներ ձեզ պահել է պատանդի կարգավիճակում։ Եվ այսօր էլ նրանք ոզում են ձեզ պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակում։ Մենք ձեզ ասում ենք․ դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տանտեր եք, դուք տանն եք, դուք պետության և հայրենիքի քաղաքացի եք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, տեր կանգնեք ձեր ազատությանը, տեր կանգնեք ձեր քաղաքացիությանը, տեր կանգնեք ձեր պետությանը։
Հայաստանի կառավարությունը առաջիկա 10 տարով պլանավորում է 800 միլիարդ դրամ հատկացնել, որ դուք ապրեք, տնավորվեք, արմատավորվեք ձեր հայրենիքում, ձեր պետության մեջ, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ուրեմն տեր կանգնեք ձեր երեխաների ապագային, տեր կանգնեք ձեր երեխաների պետությանը, Հայաստանի Հանրապետությանը։
Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը սիրում է ձեզ, կանգնած է ձեր կողքին և ամեն ինչ կանի և ամեն ինչ անում է ձեզ պանդուխտի և գաղթականի վիճակից հանելու համար։ Դուք տնվոր չեք, դուք գաղթական չեք, դուք պանդուխտ չեք, դուք տանտեր եք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, գնացեք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք ձեր քաղաքացիությանը"։
Փաշինյանի ելույթը եզրափակիչ հանրահավաքին․ դիտել 22.47 րոպեից․
https://www.youtube.com/watch?v=ijQeh-JwdWk&t=1609s
Փաստորեն ՀՀ վարչապետը խոստովանել է, որ իշխանությունները ևս մի հանցագործություն են կատարել արցախահայության և ողջ հայ ժողովրդի դեմ։ Եթե բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ինչպես ինքն է ի լուր աշխարհի հայտարարել 2026 թ․ հունիսի 5-ին, ապա ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները զրկել ՀՀ քաղաքացիներ հանդիսացող արցախցիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Նիկոլ Փաշինյանը փաստորեն խոստովանել է նաև, որ Արցախը Հայաստանի Հանրապետության անօտարելի մասն է․ եթե բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուրեմն Արցախն էլ Հայաստանի Հանրապետության մասն է և ինքը Ադրբեջանի մաս է ճանաչել Հայաստանի մարզ Արցախը։
Ըստ այդմ դիմում եմ Արցախի բոլոր պաշտոնյաներին․ տիկնայք և պարոնայք, ի վերջո զարթնեք քնից ու անցեք գործի, պաշտպանեք մեր իրավունքները, նաև դատական ատյաններում․․․
Իսկ եթե Արցախը Հայաստան է, ապա ի՞նչ իրավունքով ես նրան հարևան Ադրբեջանի մաս հռչակում: 6 հարց Նիկոլ Փաշինյանին
Կարդալ ավելին․
https://thirdforceplus.blogspot.com/2026/05/5.html
***
https://www.youtube.com/watch?v=ijQeh-JwdWk&t=1609s
Фактически премьер-министр Армении признался, что власти совершили ещё одно преступление против армян Арцаха и всего армянского народа. Если все арцахцы являются гражданами Республики Армения, как он заявил на весь мир 5 июня 2026 года, то почему власти Армении лишили арцахцев, являющихся гражданами Армении, права участвовать в выборах? Никол Пашинян фактически также признал, что Арцах является неотъемлемой частью Республики Армения: если все арцахцы являются гражданами Армении, то и Арцах является частью Армении, а это значит, что он признал Карабах - область Армении - частью соседнего Азербайджана. В соответствии с этим я обращаюсь ко всем официальным лицам Нагорного Карабаха: дамы и господа, проснитесь, наконец, ото сна и приступайте к делу, защищайте наши права, в том числе в судебных инстанциях!․․
А если Карабах - это Армения, тогда по какому праву объявляешь его частью соседнего Азербайджана? 6 вопросов Николу Пашиняну
Подробнее:
https://thirdforceplus.blogspot.com/2026/05/5.html
***
In fact, the Armenian Prime Minister confessed that the authorities had committed another crime against the Armenians of Artsakh and the entire Armenian people. If all the people of Artsakh are citizens of the Republic of Armenia, as he declared to the whole world on June 5, 2026, then why did the Armenian authorities deprive the people of Artsakh, who are citizens of Armenia, of the right to participate in elections? Nikol Pashinyan actually also recognized that Artsakh is an integral part of the Republic of Armenia: if all the people of Artsakh are citizens of Armenia, then Artsakh is part of Armenia, and he recognized Artsakh, a region of Armenia, as part of Azerbaijan.
And if Karabakh is Armenia, then by what right do you declare it a part of neighboring Azerbaijan? 6 questions for Nikol Pashinyan
Read more:


Комментариев нет:
Отправить комментарий