"ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ". ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ
«Berliner Zeitung»-ը հանդիպել է ընդդիմության հիմնական առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ՝ Երևանում գտնվող նրա առանձնատանը, որը նա չի կարող լքել տնային կալանքի պատճառով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն տասնմեկ ամիս կալանքի տակ է, որից յոթ ամիսն անցկացրել է ԱԱԾ մեկուսարանում:
- Պարոն Կարապետյան, 2025 թվականին Դուք ձերբակալվեցիք ժողովրդավարության դեմ հեղաշրջման կոչեր անելու մեղադրանքով:
- Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը լուրջ չէ: Ես ամենաանմեղ գնահատականն եմ հնչեցրել և հիմա արդեն տասնմեկերորդ ամիսն է, ինչ կալանքի տակ եմ: Գիտե՞ք՝ ինչ է ԿԳԲ-ն: Հայաստանում նույնպես կա ԿԳԲ, և այն ունի իր նկուղները։ Այնտեղ՝ ես յոթ ամիս մնացի: Ես հեռու էի քաղաքականությունից: Ինչ-որ պատճառով Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշեց, որ իմ խոսքերը իշխանությունը զավթելու փորձ են: Դրանից հետևում է, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է:
Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարությունները, այնտեղից գալիս են հրահանգները, իսկ նա դրանք իրականացնում է Հայաստանում:
- Եվրոպայում եկեղեցին և պետությունը անջատված են: Ի՞նչ դեր է խաղում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, և ինչո՞ւ է դրա պաշտպանությունը Ձեզ համար քաղաքական հարց:
- Հայաստանում եկեղեցին անջատված է պետությունից: Հայ ժողովրդի մոտ վստահության ամենաբարձր ցուցանիշներն ունի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Հենց դրանից է Փաշինյանը վախենում: Նա ձերբակալել է տվել չորս արքեպիսկոպոսների՝ ամենահարգված ու հայտնի մարդկանց: Նա Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեին ավելի շատ է վստահում, քան մեր Կաթողիկոսին:
- Իրավիճակը Հայաստանում լարված է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր երկրի գլխավոր խնդիրը:
- Ամեն ինչ միաժամանակ ձախողվեց, այդ թվում՝ անվտանգությունը և տնտեսությունը: Փաշինյանը պառակտել է ժողովրդին: Նա ամբողջությամբ քայքայել է տնտեսությունը: Մենք՝ հինգ տարի է, ապրում ենք լիակատար անորոշության մեջ: Ամեն ինչ թելադրում է Ալիևը: Ամեն օր մենք սպասում ենք, թե նա առավոտյան ինչ կասի, և Բաքվի որ պահանջները պետք է կատարի Հայաստանի կառավարությունը դրանից հետո: Սակայն ժողովուրդը ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդությունը: Երիտասարդությունն այլևս չի ընդունում այն, ինչ տեղի է ունենում, և ես կարծում եմ, որ հենց դա կլինի վճռորոշ գործոնը ընտրություններում:
- Ինչպե՞ս է տնտեսությունը քայքայվել:
- Ութ տարվա մեջ նա ոչինչ չի արել: Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և փող ծախսում: Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել:
- Ո՞րն է Ձեզ համար «կարմիր գիծը» Ադրբեջանի հետ բանակցություններում:
- Կան մի քանի կարմիր գծեր, և բոլորը սկզբունքային բնույթի են: Առաջինը ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում: Ես շատ հավանական եմ համարում, որ Փաշինյանը նույնիսկ կհաշտվի նման զարգացման հետ: Ալիևն արդեն խոսել է 300,000 ադրբեջանցիների մասին, ովքեր մեքենաներով գալու են Հայաստան: Հենց դրանից են մարդիկ շատ վախենում:
Եթե հարյուր հազարավոր մարդիկ գան այստեղ, ժողովրդագրական հավասարակշռությունը մի քանի տարվա ընթացքում կփոխվի: Այդ դեպքում հայկական Հայաստան պարզապես այլևս չի լինի: Մեզ համար սա ազգային գոյատևման հարց է և ոչ թե բանակցությունների առարկա:
Երկրորդ կարմիր գիծը բռնազավթված հայկական տարածքներն են, որոնք Ադրբեջանը հենց հիմա պահում է: Ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչև օրս չեն լքել այն: Նախ՝ մեր տարածքների ազատագրումը, հետո՝ մնացած ամեն ինչ:
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություն և դրանով իսկ փաստացի պատերազմի արդյունքների՝ Արցախի կորստի և ազգային ինքնորոշման գլխավոր տարրերի ուրացման օրինականացում։
- Ի՞նչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար:
- Մենք պայմաններ չենք դնում: Թուրքիայի հետ մենք սկզբունքային խնդիրներ չունենք: Անկարան ինքն է փակել սահմանը: Գլխավոր վիճելի հարցը Արցախն էր, իսկ հիմա Ցեղասպանության ճանաչման հարցն է. շուրջ 40 պետություն ճանաչել է այն, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք դրանից:
- Դուք շատ եք խոսում հայկական ինքնության սպառնալիքների մասին: Եվրոպայում նույնպես բուռն քննարկումներ են գնում միգրացիայի, ինքնության և ժողովրդագրության շուրջ: Տեսնո՞ւմ եք այստեղ զուգահեռներ:
- Անկեղծ ասած, Գերմանիայում վիճակն ինձ վախեցնում է: Դուք ինքներդ եք տեսնում, թե որքան արագ է փոխվում ժողովրդագրությունը։ Բայց Գերմանիան ունի 85 միլիոն բնակիչ, այնտեղ նման գործընթացները տասնամյակներ են տևում: Մեզ մոտ ժողովրդագրական հավասարակշռությունը կարելի է փոխել երեքից հինգ տարում: Եթե մի կողմից զանգվածաբար թուրքեր մտնեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցիներ, հայկական Հայաստանից ոչինչ չի մնա: Մեր ժողովուրդը նման իրականության մեջ չի ցանկանա ապրել և կլքի երկիրը, իսկ երկիրն ինքը աստիճանաբար կանցնի օտարի վերահսկողության տակ:
- Բա՞ց եք ԵՄ-ի հետ երկխոսության համար:
- Միանշանակ բաց: Դա մեր շահերից է բխում: Այնտեղ կան շատ ընդհանուր արժեքներ: Եվ դա շատ զարգացած տնտեսություն է, որը նույնպես շատ հետաքրքիր է Հայաստանի համար:
https://www.berliner-zeitung.de/article/paschinjan-erfuellt-die-auftraege-aserbaidschans-armeniens-oppositionsfuehrer-samwel-karapetjan-aus-der-haft-10038283
***
"ПАШИНЯН ВЫПОЛНЯЕТ ПРИКАЗЫ БАКУ“: ЛИДЕР АРМЯНСКОЙ ОППОЗИЦИИ САМВЕЛ КАРАПЕТЯН
Находящийся под домашним арестом Самвел Карапетян дал интервью престижной немецкой газете «Берлинер Зайтунг». Представляем статью вашему вниманию
«Berliner Zeitung» встретилась с главным лидером оппозиции Самвелом Карапетяном в его частной резиденции в Ереване, которую он не может покинуть из-за домашнего ареста. Лидер партии "Сильная Армения" находится под арестом уже одиннадцать месяцев, семь из которых он провел в изоляторе НССС.
- Господин Карапетян, в 2025 году Вас арестовали по обвинению в призывах к государственному перевороту против демократии.
Говорить о демократии в Армении несерьезно. Я сделал самую невинную оценку, и теперь я нахожусь под арестом уже одиннадцатый месяц. Вы знаете, что такое КГБ? В Армении тоже есть КГБ, и у него есть свои подвалы. Я провел там семь месяцев. Я был далек от политики. По какой-то причине Пашинян все же решил, что мои слова были попыткой захвата власти. Из этого следует, что это явно политическое преследование.
Пашинян выполняет указания Азербайджана, указания оттуда поступают, и он их реализует в Армении.
- В Европе церковь и государство разделены. Какую роль играет Армянская Апостольская Церковь, и почему её защита для вас является политическим вопросом?
В Армении церковь отделена от государства. Армянская Апостольская Церковь имеет самые высокие показатели доверия среди армянского народа. Именно этого и боится Пашинян. Он арестовал четырёх архиепископов, самых уважаемых и известных людей. Он доверяет духовному лидеру Азербайджана, Аллахшукуру Пашазаде, больше, чем нашему Католикосу.
- Ситуация в Армении напряжённая. На Ваш взгляд, в чём главная проблема страны сегодня?
Всё рухнуло одновременно, включая безопасность и экономику. Пашинян разделил народ. Он полностью разрушил экономику. Мы живём в полной неопределённости уже пять лет. Алиев всё диктует. Каждый день мы ждём, что он скажет утром и какие требования Баку заставит выполнить армянское правительство после этого. Но народ всё понимает, особенно молодёжь. Молодёжь больше не принимает происходящее, и я думаю, что это станет решающим фактором на выборах.
- Как произошел экономический коллапс?
Он ничего не сделал за восемь лет. Пашинян только берет кредиты и тратит деньги. За это время в Армении не было создано ни одного серьезного предприятия.
- Что для Вас является «красной линией» в переговорах с Азербайджаном?
Существует несколько красных линий, и все они носят принципиальный характер. Первая – это расселение азербайджанцев в Армении. Я считаю весьма вероятным, что Пашинян даже смирится с таким развитием событий. Алиев уже говорил о 300 000 азербайджанцев, которые приедут в Армению на машинах. Именно этого люди очень боятся.
Если сюда приедут сотни тысяч человек, демографический баланс изменится за несколько лет. В этом случае армянская Армения просто перестанет существовать. Для нас это вопрос национального выживания, а не предмет переговоров.
Вторая красная линия – это оккупированные армянские территории, которые Азербайджан удерживает сейчас. После Карабахской войны азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию Армении и не покидают ее до сих пор. Сначала освобождение наших территорий, потом все остальное.
Азербайджан требует от Армении внесения поправок в конституцию и тем самым легализации фактических результатов войны: потери Арцаха и отказа в основных элементах национального самоопределения.
- Какие условия должны быть выполнены для нормализации отношений с Турцией?
Мы не ставим условий. У нас нет принципиальных проблем с Турцией. Анкара сама закрыла границу. Главным спорным вопросом был Арцах, а сейчас – вопрос признания геноцида. Его признали около 40 государств, включая США, Францию и Россию. Почему мы должны от этого отказываться?
- Вы много говорите об угрозах армянской идентичности. В Европе также ведутся жаркие дискуссии о миграции, идентичности и демографии. Видите ли вы здесь какие-либо параллели?
Честно говоря, меня пугает ситуация в Германии. Вы сами видите, как быстро меняется демография. Но в Германии 85 миллионов жителей, и такие процессы там занимают десятилетия. Демографический баланс в нашей стране может измениться за три-пять лет. Если с одной стороны массово придут турки, а с другой – азербайджанцы, от армянской Армении ничего не останется. Наши люди не захотят жить в такой реальности и покинут страну, а сама страна постепенно перейдет под иностранный контроль.
- Вы открыты для диалога с ЕС?
Безусловно, открыт. Это в наших интересах. Там много общих ценностей. И это очень развитая экономика, что также очень интересно для Армении.
https://www.berliner-zeitung.de/article/paschinjan-erfuellt-die-auftraege-aserbaidschans-armeniens-oppositionsfuehrer-samwel-karapetjan-aus-der-haft-10038283

Комментариев нет:
Отправить комментарий