пятница, 20 марта 2026 г.

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. "ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄև ՀՀ-Ն ՄԻՇՏ ՃԱՆԱՉԵԼ Է ԴԱ"

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս...

«Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է՝ Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալու համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ այդ գործընթացը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է», - ասել է նա:

P.SԵվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, հերքել է Փաշինյանի և Հայաստանի իշխող կուսակցության հայտարարությունն առ այն, թե Ղարաբաղը թշնամուն են հանձնել հանրապետության նախկին իշխանությունները. Ժոզեպ Բորելը հստակ հայտարարեց, որ դա արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը,,,

https://armtimes.com/hy/article/333229

https://www.facebook.com/reel/4393585104188348

https://www.youtube.com/watch?v=5cQvSJ2lIh4

***

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․ «ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵ՜ՐՋ, ՄԻԱՑՈ՜ՒՄ», 5 ՕԳՈՍՏՈՍԻ, 2019 Թ.

https://www.youtube.com/watch?v=5aOVle6tV8s

https://www.aniarc.am/2025/08/05/nikol-pashinyan-address-nk-stepanakert-5-august-2019/

***

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՂԵԿԱՎԱՐՆ Է, ՈՎ ՂԱՐԱԲԱՂԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ». Ժ. ԲՈՐԵԼ

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, հերքել է Փաշինյանի և Հայաստանի իշխող կուսակցության հայտարարությունն առ այն, թե Ղարաբաղը թշնամուն են հանձնել հանրապետության նախկին իշխանությունները. Ժոզեպ Բորելը հստակ հայտարարեց, որ դա արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այս մասին Բորելն ասել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա նկատել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դժվարացել է նշել, թե ինչպիսին կլինի դրա վերջնարդյունքը։

Բորելը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը։

«Եթե չեմ շփոթում, մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին», - եզրափակել է նա։

14.06.2023

https://oragir.news/hy/material/2023/06/14/82417

https://thirdforceplus.blogspot.com/2025/10/blog-post_27.html

Հ․Գ․ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, հերքել է Փաշինյանի և Հայաստանի իշխող կուսակցության հայտարարությունն առ այն, թե Ղարաբաղը թշնամուն են հանձնել հանրապետության նախկին իշխանությունները. Ժոզեպ Բորելը հստակ հայտարարեց, որ դա արել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:


***
ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ․«ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏԸ՝ ԱՐԱՐԱՏԻ ՀՈՎԻՏԸ»

Օտարը հասկանում է այն, ինչ չեն հասկանում ՀՀ ներկայիս իշխանությունները․․․

Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել հակաարցախյան, հակահայկական հայտարարություններով առ այն, թե Ղարաբաղյան շարժումը իբր սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Այս ֆանտաստիկ հիմարությունը մեկնաբանելու իմաստ չկա, քանզի հայտնի է բոլորին, ում գլխում գոնե մի քիչ ուղեղ կա. Հայաստանի անվտանգությանը սպառնում է հենց Ղարաբաղյան շարժման բացակայությունն ու Ղարաբաղի հայաթափումը։ Սա հասկանում են բոլորը, նույնիսկ օտարները, բայց ոչ Հայաստանի կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ․..


Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/04/1919.html

***

1920 Թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՆԱԽԻՋևԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հարցում գոյություն ունի միայն մեկ օրինական քարտեզ։ Մնացած բոլոր քարտեզները բացարձակապես անօրինական են...

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, թե միջազգային հանրությունն հայ ժողովրդից իբր պահանջում է իջեցնել Արցախի հարցում մեր հավակնությունների նշաձողը։ Այս հազվագյուտ անգրագետ և ըստ էության դավաճանական հայտարարությունը զարմանք է առաջացրել փորձագիտական բոլոր շրջանակներում, քանի որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Ազգերի Լիգայի, վաղուց ճանաչել էր Արցախն ու Նախիջևանը որպես Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս։ Ազգերի Լիգան, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի նախորդն էր, և նրա որոշումները ուժի մեջ են մնում մինչ օրս: Մեկ անգամ ևս հիշեցնենք այս մասին բոլոր նրանց, ովքեր աչքի են ընկնում իրենց թույլ հիշողությամբ, ծաղրանկարային "կրթվածությամբ" և ցածր բարոյականությամբ։

Եվ այսպես 1920 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որոշելու համար ստեղծված Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովը կայացրեց իր վերջնական որոշումը։ Դա հստակ երևում է վերը պատկերված քարտեզի վրաՈւստի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների հարցում գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ ժամանակակից քարտեզ. դա Ազգերի Լիգայի քարտեզն է (նկարում): Մնացած բոլորը քարտեզները բացարձակապես անօրինական են։ 

Նախիջևանի ժամանակակից ինքնավարության տարածքը, Լեռնային Ղարաբաղը, հարակից շրջանները, ինչպիսիք են ժամանակակից Քաշաթաղը (Լաչինը), Քարվաճառը (Քելբաջարը), Շահումյանը, Քարհատը, Տերտերը, Գետաբեկը, Շամխորի լեռնային մի մասը, Ակնայի (Աղդամի) շրջանը, որոնք այսօր ապoրինի վերահսկվում են Ադրբեջանի կողմից և ունեն 20.000 կմ2 ընդհանուր տարածք, Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել են Հայաստանի Հանրապետության մաս։

Նշված տարածքներում 1920 թվականին ապրում էր 450.000 մարդ, որից հայեր՝ 320.000 (72%), քրդեր՝ 40.000 (8%), թուրքեր՝ 90.000 (20%):

Այս հողերը բոլշևիկները գրավեցին և փոխանցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Խորհրդային իշխանության տարիներին և դրանից հետո հիշյալ տարածքներում իրականացվել են էթնիկ զտումներ։ Այսպիսով, 2020 թվականի դրությամբ այս հողերում արդեն ապրում էր 650.000 մարդ, որից թուրքեր՝ 500.000 (67%), հայեր՝ 150.000 (33%):

Եվ չնայած սրան, 30 տարվա քարոզչության արդյունքում ադրբեջանցիներին հաջողվեց համոզել ողջ աշխարհին, որ իրենք ունեն «1 միլիոն փախստականներ» նշված տարածքներից, և որ դրանք Ադրբեջանի անվիճելի տարածքներն են, իսկ մեր դիվանագիտությունը դա չկարողացավ անել կամ ինչ-որ կերպ հակազդել դրան:

Չնայած դրան, հայկական կողմի փաստարկներն պարզապես անթերի են իրավական տեսանկյունից։ Հայաստանի և Արցախի իշխանություններին մնում է միայն դիմել Միջազգային դատարան, որն էլ պետք է պատասխանի մի շատ պարզ հարցի. Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հարցով ու՞մ որոշումներն են օրինական ՝ Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախորդի), թե՞ Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրյի, որը նման հարցեր լուծելու իրավունք չուներ նույնիսկ բուն Ռուսաստանում...

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ 

"Երրորդ Ուժ Պլյուս" անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր

"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: ԱՄՆ իշխանությունների պատվերով թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (նախկին ԿԳԲ-ի) ջանքերով։

https://thirdforceplus.blogspot.com/2026/02/1920-1920-o-20.html

***

ՆԱՏԱԼՅԱ ՆԱՐՈՉՆԻՑԿԱՅԱ. "ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ ԷՐ ԿԱԶՄՈՒՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆ ՉԿԱՐ"

Պատմական գիտությունների դոկտոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Նատալյա Նարոչնիցկայայի խոսքերով ՝ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, և Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում պետք է սկզբունքային լինի…

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/06/blog-post_20.html

***

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԵՆ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է նշել այդ երկրների անվանումներն և այն օտարերկրյա գործիչների անունները, ովքեր հանցագործություն են կատարել հայ ժողովրդի դեմ

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանդես է եկել Հայաստանի և ՀՀ քաղաքացիների դեմ կատարված հանցագործության մասին հաղորդագրությամբ։ Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայ ժողովրդից պահանջում է նվազեցնել Արցախի հարցում պահանջների նշաձողը։ Այսինքն՝ ստացվում է, որ ինչ-որ պետություններ ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ հայ ժողովրդին ստիպելով հրաժարվել Ստալինի կոմունիստական վարչակարգի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բռնազավթված իր պատմական տարածքներից։ Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ ճնշում են գործադրում անգամ "Հայաստանի որոշ բարեկամներ"։

Միջազգային հանրությունը, ինչպես հայտնի է, բաղկացած է ավելի քան 200 պետությունից։ Ո՞ր երկրներն են ճնշում գործադրում Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա: Նիկոլ Փաշինյանը պետք է անմիջապես նշի այդ երկրները և այդ պետությունների այն քաղաքական գործիչների անունները, ովքեր կատարել են հիշյալ հանցագործությունը։ Այլապես հանրությունը նրան կմեղադրի ստախոսության մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Իրավիճակի փոքրիկ վերլուծություն. փորձենք հասկանալ, թե որ երկրներն են ճնշում գործադրում Հայաստանի վրա։

Ի՞նչ եք կարծում, Ֆրանսիան ճնշում գործադրում է Հայաստանի վրա: Միանշանակ՝ ոչ։ Ավելին՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովն ու Սենատը կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Ֆրանսիան գլխավորում է Ֆրանկոֆոնիան՝ ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպությունը։ Այս կառույցը միավորում է աշխարհի 54 պետություն, 7 ասոցացված անդամ, որոնք ներկայացնում են պետություններ և կառավարություններ, ինչպես նաև 27 դիտորդ անդամ, ընդհանուր առմամբ 88 անդամ, այսինքն՝ այն միջազգային հանրության գրեթե կեսը, որին հղում է անում Փաշինյանը։ Հասկանալի է, որ ֆրանկոֆոն երկրներն առնվազն աջակցում են առանցքային հարցերի շուրջ Փարիզի դիրքորոշմանը, գուցե ինչ-որ բացառություններով։

Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ն ԼՂ հարցում ճնշում գործադրու՞մ է Երևանի վրա։ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ 11 նահանգ և շատ քաղաքներ ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների խոշորագույն նահանգը՝ Կալիֆորնիան և ԱՄՆ խոշորագույն քաղաքներից մեկը՝ Լոս Անջելեսը, ընդունելով համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Պետք է արդյո՞ք նշել, որ նման որոշումներ չեն կայացվում առանց Ամերիկայի քաղաքական վերնախավերի համաձայնության։ Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է, նույնիսկ Հայաստանի ղեկավարների համար։ Ավելին՝ ԱՄՆ-ն մշտապես հիշեցնում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչն արդեն մատնանշում է Վաշինգտոնի դիրքորոշումը նման հակամարտություններում։

Իսկ Հնդկաստանը, Չինաստանը, Ավստրալիան, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Արաբական Արևելքի երկրները Հայաստանից պահանջու՞մ են հրաժարվել իր իրավունքներից ու տարածքներից։ Մենք նման հայտարարություններ չենք լսել։ 

Ուրեմն ի՞նչ "միջազգային հանրության" մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Ո՞վ է նրանից պահանջում հրաժարվել հին հայկական տարածքներից, որոնք հայ ժողովրդից բռնի կերպով խլվել են Ստալինի քրեական կոմունիստական վարչակարգի կողմից։ 

Հիշում եմ միայն մի քանի երկրների անվանումներ, որոնք միանգամայն "հասկանալի" պատճառներով տառապում են հայատյացությամբ։ Ահա դրանք. Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, որոշ ուժեր Իսրայելում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ ՎերջԱհա այն "միջազգային հանրությունը", որը պահանջում է Փաշինյանից հանձնել հազարամյա հայկական տարածքները աշխարհի քարտեզի վրա ընդամենը 100 տարի առաջ հայտնված հարևան "պետությանը։"։

Եթե ահա այս "միջազգային հանրությանն" է որոշել ծառայել Փաշինյանը, ապա նրան կարելի է միայն կարեկցել։ Ի վերջո, իրենով վաղ թե ուշ կզբաղվեն կամ հոգեբույժները, կամ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները...

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

"Երրորդ Ուժ Պլյուս" անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր

"Երրորդ ՈՒժ Պլյուս"-ը բացվել է արցախցի հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի և արցախցի լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: ԱՄՆ իշխանությունների պատվերով թերթը ապօրինաբար փակվել է Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի ԱԴԾ-ի (նախկին ԿԳԲ-ի) ջանքերով։

https://thirdforceplus.blogspot.com/2026/02/1920-1920-o-20.html

***

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 500 ՄԻԱՎՈՐ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի հիմնական մասը թշնամուն հանձնվեց առանց մի կրակոցի․չոր փաստեր

Կարդալ ավելին․ 

https://thirdforceplus.blogspot.com/2024/08/48-15.html 

https://thirdforceplus.blogspot.com/2025/03/44-44-44-22-1650-1800-48-4-7-10-4.html 

https://thirdforceplus.blogspot.com/2025/09/20-space-tv-20.html

***

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. "ՂԱՐԱԲԱՂԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՐ ԱՆՋԱՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ". ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ՝ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավունք ուներ առանձնանալու Ադրբեջանից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ռուս հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

 Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/08/blog-post_20.html

***

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ. «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ 1918-Ի ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ ԷԻՆ»

Նրա խոսքերով՝ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտում հայոց բանակի մահապարտների փառապանծ գունդը բաղկացած է եղել հոգևորականներից և արցախցիներից

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2024/05/1918.html

***

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ԻՆՁ ՇԱՏ ՀԱՃԱԽ «ԹՈՒՐՔ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ։ ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՆՈՒՄ ԴՐԱՆԻՑ»

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/12/blog-post_75.html

Комментариев нет:

Отправить комментарий