среда, 4 марта 2026 г.

ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿՈՊՏՈՐԵՆ ՄԵՐԺԵԼ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ


ՀՀ իշխանությունները «Արևմտյան Ադրբեջան»-ին վերաբերող քարտեզը ՀՀ Պատմության ինստիտուտ են մտցրել և նորից տապալվել 

24News-ի տեղեկություններով, օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել օրակարգում։ Հիշեցնենք, որ նիստից մի քանի օր առաջ ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացել էր Աշոտ Մելքոնյանը, ով հայտնի է Արցախի հիմնախնդրի և պատմության նենգափոխման հարցերում իշխանությունների գործողությունների նկատմամբ սուր քննադատությամբ։

Մեր զրուցակիցն ուշագրավ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած նիստի ընթացքից. «Պատմության ինստիտուտի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակված Համո Սուքիասյանը, ով երկար տարիներ աշխատում է նաև Անվտանգության խորհրդում, նիստի վերջում օրակարգ բերեց Կադաստրի կոմիտեի կողմից պարտադրված նախագիծ և նշեց կոնկրետ անուններ, որ, իր խոսքով, «վերևից են ասված», թե մասնավորապես ովքեր պիտի կազմեն Հայաստանի բնակավայրերի կադաստրային թվային քարտեզը, որտեղ նշված են լինելու բնակավայրերի նաև ադրբեջանական անվաունները և թե «ովքեր են այնտեղ նախկինում ապրել»։

Նիստին ներկա բազմափորձ պատմաբանների մի մասը միանգամից գլխի է ընկել թե խոսքն ինչի մասին է և Կադաստրի նախագիծը ընդունել է մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք այս նախագծի հետևում տեսել են Ադրբեջանի նախագահի բազմիցս շահարկվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ականջները։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, թե ինչ վերջաբան է ստացել նիստին բերված նախագծի ընդունման հարցը «Պատմաբանների կոպիտ արձագանքից հետո Համո Սուքիասյանը փորձել է շահագրգռել նրանց խոստումներով, թե իբր բացի նշված անվաումներից ուրիշ պատմաբանների համար էլ «փող կբերի» Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծն այդպես էլ հաստատել չի հաջողվել գիտխորհրդի կողմից»․․․

https://24news.am/nerkin-kyank/507982/

https://www.youtube.com/watch?v=Ca7-J0BD7o0&t=3s

***
Ո՞վ պաշտպանի ադրբեջանական տեղանունները մերժող պատմաբաններին, եթե իրենք իրենց չեն պաշտպանում

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի շուրջ աղմուկը չի դադարում: Այս ինստիտուտի առջեւ, ըստ համառորեն շրջանառվող խոսակցությունների, խնդիր է դրվել հող նախապատրաստել՝ ադրբեջանցիների մուտքը Հայաստան ապահովելու համար:

Առաջին քայլը Հայաստանի նոր քարտեզի մշակումն է, որում նշված կլինեն նախկինում ադրբեջանցիներով բնակեցված վայրերի ադրբեջանական տեղանունները: Բայց գիտնականները տապալել են նախագիծը:

Այս մասին մարտի 3-ին գրեց 24news.am կայքը, ապա տեղեկությունը տարածվեց: Ըստ կայքի՝ «Արեւմտյան Ադրբեջան»-ին վերաբերող հարցը քննարկվել է, սակայն նախապես ընդգրկված չի եղել օրակարգում: Նոր քարտեզի մշակումը ԿԳՄՍՆ հայտարարած «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի շրջանակում էր լինելու, իսկ նախագիծը, ըստ լուրերի, բերել է Կադաստրի կոմիտեն՝ այն քողարկելով «Համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ» անվան տակ։ Պատմաբանները հասկացել են, թե ինչի մասին է խոսքը, եւ դեմ են արտահայտվել Կադաստրի կոմիտեի բերած նախագծին:

Ի՞նչ է ստացվում. արդյոք իշխանությունը որոշե՞լ է նախ քարտեզ ստեղծել ադրբեջանական տեղանուններով, հետո հաստատել այն պետականորեն՝ կադաստրի միջոցով, հետո էլ, հավանաբար, սկսել ադրբեջանցիների «վերադարձը»` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Ասում են՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը նույնիսկ խոստացել է փող բերել Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծը, միեւնույն է, չի հաստատվել: Համո Սուքիասյանը վստահեցնում է, որ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը խեղաթյուրում է իրականությունը: «Նման քարտեզ կամ քարտեզի մշակում չկա։ Կեղծ ինֆորմացիա է»,- ասում է նա՝ «Հրապարակին» տրամադրելով ինստիտուտի հայտարարությունը:

Ըստ դրա, ինստիտուտին առաջարկվել է՝ ներգրավելով այլ հաստատությունների մասնագետների, պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ, որը ենթադրում է համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել՝ Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով:

«Ինչ վերաբերում է բնակավայրերի «հին անուններին», ապա ոլորտին ծանոթ յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ Հայաստանի հնագույն տեղանունները հայկական են, որովհետեւ Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրել եւ սեփական ուրույն քաղաքակրթությունն են կերտել հայերը։ Առաջարկվող ծրագրի նպատակը լինելու էր այս հանգամանքի շեշտադրումը։ Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ թեմայի կարեւորության, ինչպես նաեւ՝ հետազոտողների փոքրաթիվ խմբով նման ծավալուն ծրագիր իրականացնելու դժվարության մասին, ուստի մրցույթին մասնակցելու դիմում չի ուղարկվել»,- ասված է ինստիտուտի տարածած տեքստում: Նաեւ նշված է, որ գիտական քննարկումը լրատվամիջոցին ներկայացվել է մանիպուլյատիվ ձեւով, եւ որ ինստիտուտը «չի իրականացրել եւ չի իրականացնելու որեւէ գործունեություն, որը կարող է վնասել պետական շահերին կամ գիտականությանը»:

Փաստորեն եղել է ինչ-որ գիտահետազոտական նախագիծ՝ մեր բնակավայրերի պատմությանն ու քարտեզին վերաբերող, հայերի պատմական դերը շեշտադրող, որը ենթադրում է համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Դրա տակ պետք է լիներ հստակ ֆինանսավորում, բայց պատմաբանները համարել են, որ այն շատ աշխատատար է, ու մերժել են: Ինչո՞ւ: Հազիվ մի լավ բանի համար փող էին տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեին պատմաբանները՝ ասելով, թե ռեսուրս չունեն: Ենթադրենք, թե ադրբեջանական տեղանունների հարց չեն քննարկել, բա ի՞նչ են քննարկել ու ի՞նչն են մերժել՝ հասկանալի չէ: «Ադրբեջանական տեղանունների հարց չի քննարկվել։ Քննարկվել է ՀՀ ներկայիս աշխարհագրական անունների վերաբերյալ գեոպորտալում եղած տեղեկատվությունը լրացնելու հարցը»,- պատասխանում է Համո Սուքիասյանը: Արդյո՞ք դուք խոստացել եք վարձատրություն, եթե այդ ծրագիրն ընդունվի։ Սուքիասյանը պատասխանում է. «Նշվել է, որ եթե Հայաստանի տեղանունների վերաբերյալ հետազոտական ծրագիրը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի մրցույթում հաղթի, ինստիտուտին լրացուցիչ գումարներ կգան։ Բայց մրցույթին դիմում չի եղել: Ողջ իրականությունն ինստիտուտի էջում դրված է»:

Եթե դա լավ նախագիծ էր՝ հայերի դերը շեշտող, ինչո՞ւ չեն ընդունել, գրել եք, որ ռեսուրս չկա, ինչը մի տեսակ համոզիչ չէ, այդքան պատմաբաններ ունեք, չե՞ն ուզում լավ գործ անել ու հետն էլ վարձատրվել: «Ինչպես մեր գործընկերներից մեկը շեշտեց, դա մի առանձին ինստիտուտի գործ կլիներ, ոչ թե՝ խմբի։ Մեր աշխատակիցները քիչ չեն, սակայն ամեն մեկն իր նախընտրած գիտական թեման ունի, որով երբեմն տասնամյակով զբաղվում է։ Իսկ սա այն դեպքն է, որ շատ աշխատատար աշխատանք կարող էր լինել»,- մեր դիտարկմանն արձագանքեց Համո Սուքիասյանը։

Ի դեպ, նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հայաստանի պատմագիտության խնդիրների վերաբերյալ փոդքաստներ էր վարում, նաեւ՝ անկլավների եւ սահմանազատման թեմաներով իշխանական կայքերի հաճախակի հյուրն է:

Մենք փորձեցինք զրուցել ինստիտուտի այլ աշխատակիցների հետ: Պատմության ինստիտուտի նախկին տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը հայտնի նիստից օրեր առաջ ազատվել է պաշտոնից, կրկնեց «պաշտոնական» վարկածը՝ ինֆորմացիան նիստի մասին ճիշտ չէ ներկայացված, «շուռ է տրվել գլխիվայր»: Սակայն թե ինչ է եղել իրականում, նա չի նշում, խորհուրդ է տալիս դիմել տնօրենի ԺՊ Համո Սուքիասյանին: Արդյո՞ք աշխատանքից ազատվելը կապված է եղել հայտնի նիստի հետ: «Ինձ աշխատանքից չեն ազատել, իմ 65 տարին լրացել է, եւ, ինչպես նաեւ մյուս ՊՈԱԿ տնօրենների դեպքում, իմ պայմանագիրը դադարեցվել է: Հիմա ես շարունակում եմ աշխատել այնտեղ որպես գլխավոր գիտաշխատող եւ բաժնի վարիչ»,- ասում է Մելքոնյանը, որը ժամանակին քննադատում էր իշխանություններին՝ Արցախին վերաբերող պատմական ասպեկտները նենգափոխելու համար, իսկ այսօր ոչ մի քննադատական բառ իշխանության հասցեին չի ասում:

Խոսեցինք կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ, որը եւս խորհուրդ տվեց կարդալ տնօրինության հայտարարությունը: Ի՞նչ է քննարկվել, ի վերջո, նիստի ժամանակ։ Նա չգիտի, քանի որ գիտխորհրդի անդամ չէ: Լավ կլինի՝ դիմեք գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանին: «Հակոբ Մուրադյանը գործուղման է, զանգեք ուրբաթ»,- պատասխանեցին քարտուղարությունից, իսկ թե ովքեր են գիտխորհրդի անդամները, այնտեղ չգիտեն:

Պատմաբան, ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ փաստացի հաստատելով լուրերը եւ կոչ անելով պաշտպանել պատմաբաններին, որոնք դուրս են եկել թրքահպատակ իշխանության դավաճանական նախագծի դեմ: «Ու տասնյակ այլ գիտահետազոտական ինստիտուտներից, հնչեղ անուններով հասարակական կազմակերպություններից, «բարոյական հեղինակություն» տիտղոսակիր մտավորականներից ոչ մեկը հրապարակավ չի՞ պաշտպանել Պատմության ինստիտուտին, իր անհանգստությունը չի՞ հայտնել, իշխանությանը մի թթու խոսք չի՞ ասել… Քաղաքականությամբ չե՞ն զբաղվում։ Բայց մի՞թե սա քաղաքական խնդիր է։ Անգամ գիտելիքի ու գիտակցության խնդիր չէ սա։ Պետության ու ազգի գոյաբանական խնդիր է եւ նույնիսկ ինքնապաշտպանական կենդանական բնազդի մակարդակում արձագանք պիտի առաջացներ։ Եթե Պատմության ինստիտուտը մենակ մնա, հաստատելու է սա, հաստատելու է իշխանության պարտադրանքով եւ ձեր լռության օգնությամբ»,- գրել է Աշոտ Սարգսյանը:

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ հայտնի նիստի մասին տեղեկացել է մամուլից, ներկայացված գրառումն անելուց 5 օր առաջ, սպասել է, սակայն պաշտոնական հերքում չի եղել: «Ինստիտուտի տարածած տեքստն ինձ էլ համոզիչ չթվաց»,- ասաց նա:

Պատմաբան եւ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը, սակայն, պաշտպանեց կոլեգաներին. «Փաստորեն, տեսեք, նրանց մեջ կան ազնիվ, հայրենասեր մտավորականներ, մանավանդ՝ պատմաբաններ: Եթե նրանք մերժել են, ուրեմն ինչ-որ բան փոխվել է նրանց ներսում, ուրեմն մտածել են՝ էս ի՞նչ ենք անում, հայրենիք ենք կորցնում, հիմա էլ ադրբեջանական ջրաղացի՞ն ջուր լցնենք»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ «Արեւմտյան Ադրբեջանին» վերաբերող նախագծին ծանոթ չէ, բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է` չի զարմանում: «Այսօր ի՞նչ անհրաժեշտություն կա տարածաշրջանային թոհուբոհում քննարկել նման հարց: Հասկանալի է, որ դրանով սպասարկում են Ադրբեջանի պահանջն ու շահերը: Եթե դա ճիշտ է, ապա կարծում եմ՝ ադրբեջանական անունները վերականգնվում են, որ, իրենց ասելով՝ 300 հազար ադրբեջանցի բերեն, բաժանեն այդ գյուղերի վրա, որտեղ նրանք իբր բնակվել են: Սա մեր հերթական ողբերգությունն է»,- ասում է պատմաբանը: Ըստ նրա՝ սա հետեւանք է Արցախի հայաթափման եւ ադրբեջանցիների` Հայաստանից արտագաղթի միջեւ հավասարության նշան դնելուն, ինչն արեց Փաշինյանը: «Փոխանակ նա խոսի հայերի` Ադրբեջանից բռնագաղթի մասին՝ 1980-ականների վերջին, 90-ականների սկզբին, կեղծ դրույթներ է տարածում, թե ադրբեջանցիներն իրավունք ունեն նման պահանջներ դնել, որովհետեւ 300 հազար ադրբեջանցի գնացել է»: Այս թիվը, ըստ Աշոտ Ղուկասյանի, եւս կեղծ է. «Հայաստանում եղել է մինչեւ 200 հազար ադրբեջանցի, ոչ թե՝ 300 հազար, իսկ Ադրբեջանից եկել է 400-450 հազար հայ, բայց այս հարցը չի բարձրացվում, այդ հարցը պետք է բարձրացնել, մանավանդ, որ դրանք բնիկ հայկական հողեր են եղել՝ բնիկ հայ բնակչությամբ»:

Ադրբեջանը պահանջում է, Փաշինյանը կադաստրի միջոցով իրավական հենք է ապահովում, լավ, իսկ մենք ի՞նչ պետք է անենք: «Առաջին քայլն այս թշնամի իշխանություններից ազատվելն է, երկրորդը՝ մեր մտավորականների ակտիվությունը: Հիշում եք, արցախյան շարժումը որ սկսվեց, անմիջապես ստեղծվեց հայերեն ու ռուսերեն տեղեկատու՝ Լեռնային Ղարաբաղի անցյալի, պատմության մասին: Հիմա գիտնականները, քարտեզագրողները շատ արագ կերպով, պատմական աղբյուրները նշելով, պետք է տեղեկանք պատրաստեն: Պետք է մտավորականներն իրենց ձայնը բարձրացնեն, ոչ թե ջայլամի պես գլուխները մտցնեն ավազի մեջ, մեր ժողովուրդը հավատում է մտավորականներին եւ կլսի նրանց ձայնը»:

https://hraparak.am/am/post/fcd429b7ed4de75d3ee6e0a22ec42174


***

Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները: Բայց մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ նշանակված Մկրտչյանը դեռեւս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել. նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում երբեք չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել էր. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Երեկ կրթական համակարգի ներկայացուցիչները շոկի մեջ էին, որ նախարարը նման որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հայտնել էինք նաեւ, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ 20 մլն դրամի չափով գրավ։ Գեւորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր ռեկտոր նշանակվել»։

https://24news.am/nerkin-kyank/461265/

***

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԵՄ
Հրահանգը ստացվել է Արևմուտքի՞ց...

Կարդալլ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2026/02/blog-post_25.html

***
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ԻՆՁ ՇԱՏ ՀԱՃԱԽ «ԹՈՒՐՔ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ։ ԲԱՅՑ ԵՍ ՉԵՄ ՆԵՂԱՆՈՒՄ ԴՐԱՆԻՑ»

Կարդալ ավելին․

https://thirdforceplus.blogspot.com/2025/12/blog-post_75.html

***

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԹՅՈՒՐՔ ԳՈՐԾԻՉ է ՀԱՄԱՐՈՒՄ

https://thirdforceplus.blogspot.com/2026/02/daily-turkic.html


***


THE INSTITUTE OF ARMENIAN HISTORY SHARPLY REJECTED THE TREACHEROUS PROPOSAL OF THE ARMENIAN AUTHORITIES

The Armenian authorities submitted a map concerning "Western Azerbaijan" to the Institute of Armenian History and failed again

According to 24News, recently at a meeting of the Academic Council of the Institute of History of the National Academy of Sciences, an issue was discussed that had not previously been included in the agenda. It should be recalled that a few days before the meeting, Ashot Melkonyan, known for his harsh criticism of the authorities' actions on the Artsakh issue and falsification of history, resigned from the post of director of the institute. Our interlocutor provided notable details of the meeting: "At the end of the meeting, Acting Director of the Institute of History Hamo Sukiasyan, who has also worked for the Security Council for many years, put on the agenda a draft imposed by the cadastre committee and noted specific names that, according to him, "were said from above," in particular, who should draw up a digital cadastral map of settlements. Armenia, where the Azerbaijani names of settlements and "who used to live there" will also be indicated. Some of the experienced historians who attended the meeting immediately came to a conclusion what is it about, and the draft cadastre was accepted with great concern, because they saw behind this project the ears of the so-called program of the President of Azerbaijan "West Azerbaijan", which was repeatedly manipulated. Our interlocutor also informed us what opinion he had received on the adoption of the draft submitted to the meeting: "After a sharp reaction from historians, Hamo Sukiasyan tried to interest them with promises that, in addition to the names mentioned, he would "bring money" to the cadastre committee for other historians, but the academic council failed to approve the project."․․․

https://24news.am/nerkin-kyank/507982/

https://www.youtube.com/watch?v=Ca7-J0BD7o0&t=3s

***
The one who considers the Armenian Highlands to be Turkish has been appointed rector of the Pedagogical Institute

The newspaper "People" writes: "Yesterday, the sources ArmLur.am It was reported that Lilit Mkrtchyan, Head of the Department of Educational News and Research at the National Center for Education and Innovation Development Foundation, has been appointed Rector of the Pedagogical University. Minister of Education and Science Zhanna Andreasyan, who is the chairman of the Board of Trustees of the University and was supposed to bear equal responsibility for the actions of the rector guaranteed by her, yesterday decided to terminate the powers of Rector Srbui Gevorgyan. He participated in a joint program with Turkish historians and signed a manual in which, for example, the Armenian Highlands are called "Eastern Anatolia" or "Caucasus". Mkrtchyan himself has never denied this information in his interviews, moreover, he stated: "I don't believe that's the case. If my colleagues had reacted in time and pointed out the omissions with the same diligence, perhaps in 2019, when the book was published, we would have had much more useful work, for which I would be grateful, but I would like these two processes not to mix at all, because they are not connected to each other." Yesterday, representatives of the education system were shocked that the minister had made such a decision. It should be recalled that on Friday, October 17, the rector and vice-rector of Khachatur Abovyan Armenian State Pedagogical University were arrested as part of criminal proceedings conducted by the Anti-Corruption Committee. The latter are accused of creating and leading a criminal organization consisting of various university employees, embezzlement and fraud on an especially large scale, as well as receiving bribes. We also reported, that house arrest and a AMD 20 million bail have already been applied to the former rector of Srbuya Gevorgyan. Gevorgyan is a close friend of Minister Zhanna Andreasyan, and she was appointed rector thanks to her trust."

https://24news.am/nerkin-kyank/461265/

***

NIKOL PASHINYAN CONTINUES TO FIGHT AGAINST ARTSAKH AND THE FALLEN HEROES OF ARMENIA

Was the instruction received from the West?..

Read more:

https://thirdforceplus.blogspot.com/2026/02/blog-post_25.html


NIKOL PASHINYAN: "I AM VERY OFTEN CALLED A «TURK», BUT I'M NOT OFFENDED BY THAT"

Read more:

https://thirdforceplus.blogspot.com/2025/12/blog-post_75.html

***

TURKISH MEDIA CONSIDER NIKOL PASHINYAN A TURKIC FIGURE: "DAILY TURKIC"
https://thirdforceplus.blogspot.com/2026/02/daily-turkic.html

Комментариев нет:

Отправить комментарий