ՊԱՐՈՆ ԹՐԱՄՓ, ԴՈՒՔ ԷԼ՞ ԵՔ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՐՈՆ ԲԱՅԴԵՆԻ ՊԵՍ։ ԶԼՄ-ՆԵՐ
ԱՄՆ նոր նախագահը, ըստ էության, մեղադրել է Բաքվին Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ
Պաշտոնական հաղորդման համաձայն` զրույցն ընթացել է «մտերմիկ մթնոլորտում», որի ընթացքում Դոնալդ Թրամփը իր զորակցությունն է հայտնել Արցախի հայերին եւ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատելու գործին։
Նա բարձր է գնահատել Արամ Ա-ի գործունեությունը՝ իր իմաստուն կառավարման համար, ինչպես նաեւ ողջունել ամերիկահայ համայնքին՝ ընդգծելով, որ այն կազմակերպված, աշխույժ եւ ուժեղ համայնք է։
Վեհափառ Հայրապետն էլ Թրամփին շնորհակալություն է հայտնել Արցախի հայերի իրավունքների հարցում ցուցաբերած հանրային աջակցության համար եւ ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կարեւոր նշանակությունը ներկա ճգնաժամային իրավիճակում։
Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահի թեկնածուին ասել է, որ ունի երկու ակնկալիք. ա) անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգների նոր կազմավորվող կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի՝ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության համար, եւ բ) անհրաժեշտ է, որ նոր կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաեւ ասել է, որ նշյալ հարցերով անհրաժեշտ է խորհրդակցել ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան ազգային առաջնորդարանների եւ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի պատասխանատուների հետ։
Հիշեցնենք, որ մինչ այդ, ս․թ․ հոկտեմբերի 24-ին, Դոնալդ Թրամփը Truth social սոցցանցի իր էջում գրել էր, որ գործող փոխնախագահ եւ իր մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»: «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա։
Դոնալդ Թրամփը, ըստ էության, Ադրբեջանին մեղադրել է Արցախում էթնիկ զտում իրականացնելու մեջ։ Ի լուր աշխարհի նա հայտարարել է, որ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»: Ո՞վ է «սարսափելի հալածանքների ենթարկել եւ բռնի տեղահանել 120,000 հայ քրիստոնյաների»։ Պարզ է՝ Ադրբեջանը։ Ի՞նչ է նշանակում «բռնի տեղահանություն»։ Դա հենց նույն էթնիկ զտումն է։ Իսկ էթնիկ զտումը, ինչպես հայտնի է, ցեղասպանության դրսևորումն ու բաղկացուցիղ մասն է։
Ինքնին հասկանալի է, որ Արցախը չի կարող գտնվել էթնիկ զտում, ցեղասպանություն իրականացնող պետության կազմում և խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է հաստատվել միմիայն միջազգային հանրության կողմից Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ վերամիավորումը ճանաչելու դեպքում։ Հուսանք, որ սա նկատի ուներ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին։ Քանզի միայն հոգեպես ոչ առողջ մարդը կարող է խաղաղություն փնտրել՝ զոհին ցեղասպան երկրի կազմ նորից խցկելով։ Էթնիկ զտում կատարողի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքում, նրա դեմ պատժամիջոցներ են կիրառում։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մոտ կանգնած աղբյուրները, իհարկե, կոչ են անում հայ ժողովրդին ու նախ և առաջ ԱՄՆ հայությանը լուրջ չընդունել Դոնալդ Թրամփի բոլոր, հատկապես նախընտրական խոստումներն ու հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ Թրամփը անբուժելի ստախոս է և նրա խոսքերը մշտապես հակասում են նրա գործերին, որ նա կոռուպցիոն սերտ կապերի մեջ է Ադրբեջանի, Իսրայելի և Ռուսաստանի իշխանությունների հետ, որ ամերիկահայերի ձայները նրան պետք էին ընդամենը ընտրվելու համար և նա, Բայդենի պես, հուսախաբ կանի հայկական ծագում ունեցող ԱՄՆ հարյուր հազարավոր քաղաքացիներին։
Թվում է, թե ԱՄՆ հայկական համայնքի պատասխանատուները հնարավորություն կունենան հետաքրքրվել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահից․ պարոն Թրամփ, արդյո՞ք ուժի մեջ են Արամ Վեհափառի հետ ունեցած հեռախոսազրույցում հնչած Ձեր խոստումներն ու որակումները, թե՞ Դուք էլ եք մեզ հիասթափեցնելու պարոն Բայդենի պես․․․
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Ըստ մամուլի հրապարակումների
https://keghart.org/aghajanyan-disappoint-armenians/
Согласно официальному сообщению, беседа прошла в "теплой, дружественной атмосфере", в ходе которой Дональд Трамп выразил свою поддержку армянам Арцаха (Карабаха) и установлению полного мира в регионе.
Он высоко оценил деятельность Арама I за его мудрое руководство, а также приветствовал армянскую общину Америки, подчеркнув, что это организованное, активное и сильное сообщество.
Верховный Патриарх также поблагодарил Трампа за общественную поддержку прав армян Арцаха и подчеркнул важное значение глобального лидерства США в нынешней кризисной ситуации.
Католикос Арам I заявил кандидату в президенты, что армянская община США надеется прежде всего на решение двух вопросов: 1. необходимо, чтобы новое правительство Соединенных Штатов выразило полную поддержку справедливому требованию армян Арцаха вернуться на свои исторические земли и подтвердить его право на самоопределение, одновременно требуя отчета за геноцид, совершенный против армянского населения края; и 2. необходимо, чтобы в новом правительстве было лицо, представляющее армянскую общину Америки.
Католикос Великого Дома Киликийского также сказал, что по указанным вопросам необходимо проконсультироваться с национальными лидерами Армянской Апостольской церкви в США, а также с представителями офиса Ай Дата в Вашингтоне.
Напомним, что до этого, 24 октября с. г., Дональд Трамп написал на своей странице в социальной сети Truth social, что действующий вице-президент и его соперница - демократ Камала Харрис ничего не сделала, когда "120 000 армянских христиан подверглись ужасным преследованиям и были насильственно депортированы из Арцаха", - написал он. "Когда я стану президентом, я буду защищать преследуемых христиан, я буду работать над прекращением насилия и этнических чисток, мы восстановим мир между Арменией и Азербайджаном", - написал он.
Дональд Трамп, по сути, обвинил Азербайджан в проведении этнической чистки в Арцахе. Он объявил всему миру, что "120 000 армянских христиан подверглись ужасным преследованиям и были насильственно депортированы из Арцаха". Кто "подверг ужасным преследованиям и насильственному перемещению 120 000 армянских христиан"? Разумеется, Азербайджан. А что означает "насильственное перемещение"? Это и есть этническая чистка. А этническая чистка, как известно, является проявлением и неотъемлемой частью политики геноцида.
Само собой разумеется, что Арцах не может находиться в составе государства, осуществляющего этнические чистки и геноцид, а мир между Арменией и Азербайджаном может быть установлен только в случае признания международным сообществом независимости Арцаха или его воссоединения с Арменией. Будем надеяться, что именно это имел в виду Дональд Трамп, говоря об установлении мира между Арменией и Азербайджаном. Ибо только психически нездоровый человек может искать мира, снова затолкав жертву в состав страны, совершившей геноцид. С тем, кто проводит этнические чистки, не заключают мирного договора, против него, как правило, вводят санкции.
Источники, близкие к Демократической партии США, конечно же, призывают армянский народ и, прежде всего, армян США не воспринимать всерьез обещания и заявления Дональда Трампа, особенно носящие предвыборный характер. Они утверждают, что Трамп - неизлечимый лжец и его слова постоянно расходятся с делами, что он находится в тесных коррупционных связях с властями Азербайджана, Израиля и России, что голоса американских армян были нужны ему только для того, чтобы быть избранным, и он, как и Байден, подведёт сотни тысяч граждан США армянского происхождения.
Думаем, у ответственных лиц армянской общины США будет возможность поинтересоваться у новоизбранного президента Соединенных Штатов: господин Трамп, в силе ли Ваши обещания и оценки, озвученные в телефонном разговоре с Его Святейшеством Арамом I, или Вы тоже собираетесь нас разочаровать как г-н Байден?․․
Ваграм АГАДЖАНЯН
Согласно публикациям СМИ
https://keghart.org/aghajanyan-disappoint-armenians/
MR. TRUMP, WILL YOU DISAPPOINT
THE ARMENIAN PEOPLE LIKE
MR. BIDEN?
The new US president,
in fact, accused Azerbaijan
of carrying out ethnic cleansing
in Karabakh
Комментариев нет:
Отправить комментарий