ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԴԺԳՈՀ Է ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
«Պետք է ամեն ինչ անենք, որ ավելացնենք Արցախի Հանրապետության բյուջեն, ներգրավենք մասնավոր սեկտորին և, որ բարերաները զգան, որ իրենց գումարները ճիշտ են ծախսվում»։ Այս մասին Արցախի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մինչ այս պահը մեր պլանավորածը և մեր հնարավորությունները չեն համընկել, պետք է հասկանանք, որ մեր հարևան երկիրը անելու է ամեն ինչ, որ մենք վնասներ կրենք։ Բյուջեի գումարները պետք է ոչ թե ուղղակի բաժանենք, այլ ծախսենք՝ հասկանալով, թե ինչ արդյունք ենք ունենալու»,- ասաց Վարդանյանը։
Խոսելով Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին՝ Վարդանյանն ասաց, որ Սահմանադրությունը պետք է ամբողջովին ապահովի երկրի կառավարման արդյունավետությունը։ Պետնախարարը ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Կառավարությունը, ԱԺ-ում ներակայացված և ԱԺ-ից դուրս գործող կուսակցությունները, հասարակական կազմակերպություններ պետք է նստեն մի սեղանի շուրջ և ընդհանուր քննարկում ունենան։
Խոսելով Արցախում բնակություն հաստատելու և Արցախի հետ կապված իր ապագա ծրագերի մասին, Վարդանյանը ասաց․
«Լինելով հաջողված մարդ, ունեցել եմ հնարավորություն ապրելու աշխարհի տարբեր երկրներում։ Բայց ես ինքս ինձ համար հասկացել եմ մի բան, եթե ես իսկապես ուզում եմ ինձ հարգել, եթե ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ և հայկական։ Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչև Արցախը չդարձնենք այն երկիրը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել՝ հանգիստ և անվտանգ»։
***
РУБЕН ВАРДАНЯН ЯВНО НЕДОВОЛЕН АРАИКОМ АРУТЮНЯНОМ. ЛЮБОПЫТНЫЕ ПОДРОБНОСТИ
"Мы должны сделать все, чтобы увеличить бюджет Республики Арцах (Карабаха), привлечь частный сектор и чтобы благотворители чувствовали, что их деньги тратятся правильно". Об этом в интервью Арцахскому (Карабахскому) государственному телевидению сказал госминистр Арцаха Рубен Варданян.
"Мы должны понять, что наша соседняя страна сделает все, чтобы мы понесли убытки. Суммы бюджета мы должны не просто делить, а тратить, понимая, какой результат мы получим", - сказал Варданян.
Говоря о конституционных изменениях в Арцахе, Варданян сказал, что Конституция должна полностью обеспечивать эффективность управления страной. Госминистр подчеркнул, что в вопросе конституционных изменений правительство, представленные в НС и действующие вне НС партии, общественные организации должны сесть за один стол и провести общее обсуждение.
Говоря об обосновании в Арцахе и о своих будущих планах, связанных с Арцахом, Варданян сказал:
"Будучи успешным человеком, я имел возможность жить в разных странах мира. Но я для себя понял одну вещь: если я действительно хочу, чтобы меня уважали, если я хочу, чтобы мои дети оставались армянами, я должен сделать все, чтобы Арцах оставался независимым и армянским. Я не уеду отсюда, пока мы не превратим Арцах в страну, где люди захотят жить спокойно и безопасно".
***
RUBEN VARDANYAN IS CLEARLY DISSATISFIED WITH ARAIK HARUTYUNYAN. INTERESTING DETAILS
"We must do everything to increase the budget of the Republic of Artsakh (Karabakh), attract the private sector and make philanthropists feel that their money is being spent correctly". Artsakh State Minister Ruben Vardanyan said this in an interview with the Artsakh (Karabakh) state television.
"We must understand that our neighboring country will do everything to make us suffer losses. We should not just divide the budget amounts, but spend them, understanding what result we will get", - Vardanyan said.
Speaking about the constitutional changes in Artsakh, Vardanyan said that the Constitution should fully ensure the effectiveness of the country's governance. The State Minister stressed that on the issue of constitutional changes, the government, parties represented in the National Assembly and parties operating outside the National Assembly, public organizations should sit at the same table and hold a general discussion.
Speaking about settling in Artsakh and his future plans related to Artsakh, Vardanyan said:
"Being a successful person, I had the opportunity to live in different countries of the world. But I realized one thing for myself: if I really want to be respected, if I want my children to remain Armenians, I must do everything so that Artsakh remains independent and Armenian. I will not leave here until we turn Artsakh into a country where people want to live in peace and security".
Комментариев нет:
Отправить комментарий