четверг, 11 ноября 2021 г.

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԸ. ՀԱՅԱՑՔ ՄՈՍԱԴԻՑ

"ԲԱՔՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՒՈՐ ԷՈՐՔԱՆ ԹԵԼ ԱՎԻՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ"

Մոսադի աշխատակցի վկայությամբ՝ Իլհամ Ալիեւի դուստրը ՝ Լեյլան, պատրաստ էր հուդաիզմ ընդունել...

"Ջերուզալեմ փոստ"-ի քաղաքական գլխավոր թղթակից Ջիլ Հոֆմանի հարցերին պատասխանում է Մոսադի նախկին ավագ աշխատակից եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը

Մոսադի նախկին բարձրաստիճան աշխատակից եւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը 48 տարի Իսրայելին ծառայելու ընթացքում անհամար դրամատիկ պահեր է ապրել. գաղտնի գործողություններ, կանխված ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական բջիջների բացահայտում, ահաբեկիչների սպանություններ եւ հանդիպումներ թշնամական պետություններում: Նրա խոսքերով՝ կուլմինացիոն պահը եկավ իր պետական ծառայության ավարտին, երբ նա վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է դարձել եւ նախագահ Շիմոն Պերեսի հետ մեկնել Ադրբեջան:

"Ամենահետաքրքիր պահը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2009 թ. հուլիսին։ Մենք խոսել ենք Բաքվում, որտեղ ապրել են հնագույն հրեական ցեղերից մի քանիսը։ Բարեկիրթ դիտողություններ փոխանակեցինք։ Խոսեցինք Կասպից ծովից հարավ հրեաների պատմության մասին։ Ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք ես կարող եմ կարդալ հրեական օրհնությունը: Նա հարցրեց ինձ, թե ի՞նչ է դա նշանակում, ես բացատրեցի եւ նա պատասխանեց "Իհարկե": Ինձ մոտ էին նախագահ Շիմոն Պերեսը և ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն։ Ես կարդացի "Օրհնված ես դու, մեր Տեր Աստված, տիեզերքի թագավոր, որ պատիվ ես տվել մարմնի եւ արյան համար": Բոլոր ներկաները ասացին "Ամեն"։

"Դու կանգնած ես այնտեղ, որպես Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ, մի երկիր, որից ծնունդով շատ իսրայելցի նախնիներ են եղել, եւ ինքդ քեզ ասում ես. "Աստված իմ, այս ի՜նչ պատմական պահ է": Բառեր չունեմ այդ զգացումը նկարագրելու համար"։ 

Ուզի Արադն այդ մասին պատմում է "Ջերուզալեմ փոստ"-ի քաղաքական գլխավոր թղթակից Ջիլ Հոֆմանին հետ հատուկ հարցազրույցում:

 ***

 Որտե՞ղ ենք մենք հիմա (Ադրբեջանի հետ - խմբ.) եւ ի՞նչ եք ակնկալում մեր հարաբերություններից՝ հաշվի առնելով բաց հարաբերությունների տասնամյակները:

 - Մենք որոշել ենք նրանց հետ լիարժեք հարաբերությունների մեջ մտնել 1991 թվականից, երբ նրանք վերականգնեցին իրենց անկախությունը։ Ինչպես գիտեք, Իսրայելը 1992 թվականի ապրիլի 7-ին Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին պետություններից էր։ Որպեսզի պատասխանեմ ձեր հարցին, նախ պետք է ասեմ, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատել (իսկ հետո նաև շատ այլ բաներ) մուսուլմանական երկրի հետ այնքան էլ հեշտ չէ։ Բացի այն, որ ադրբեջանական ժողովուրդը հիմնականում մահմեդական է, երկիրը նաև Իրանի հարևանն է։ Սակայն պատմության լավ կողմն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաները, հատկապես Հեյդար և Իլհամ Ալիևները, ընդհանրապես համակրանք չեն տածում իսլամի նկատմամբ և ի սկզբանե բարձր են գնահատել Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները։

Ես հատուկ վեցամսյա առաքելության մեջ էի Բաքվում Իսրայելի դեսպանատանը։ Իլհամ Ալիեւի դուստր՝ Լեյլան, որին ես անձամբ եմ ճանաչում, հրեա զուգընկեր է ունեցելում անունը Էմին Ագալարով է եւ ում հետ նա ավելի ուշ ամուսնացել է: Նրա բոյֆրենդի մորը ասել են, որ ավելի լավ է, եթե իր որդին հրապարակավ չհայտարարի, որ ինքը հրեա է: Նա շատ լավ հարաբերություններ է ունեցել Ջարեդ Քուշների հետ (Ջարեդ Քուշները ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան է եւ նրա գլխավոր խորհրդականը, ազգությամբ նույնպես հրեա)։ Ճիշտն ասած, եթե մեր ռաբբիները թույլ տային Լեյլային հուդաիզմ ընդունել, նա դա կաներ մեծ պատվով։ Բայց վերադառնալով ձեր հարցին ասեմ, որ ես կարծում եմ, մենք հենց այնտեղ ենք, որտեղ ուզում էինք լինել եւ որ մենք հասել ենք մեր նպատակներին, իսկ մնացածներին շուտով կհասնենք:

 - Դուք պնդում են, որ մենք հասել ենք մեր նպատակներին. Որո՞նք էին դրանք: Ի՞նչ էինք մենք ուզում Ադրբեջանից հենց սկզբից։

 - Վերջին 24 տարիների ընթացքում իսրայելցի ավելի քան 50 ավագ հրամանատարներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերականգնել Ադրբեջանի ռազմական կառուցվածքը եւ կազմակերպել այն: Ադրբեջանին ռազմական զենքի վաճառքը, անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջավոր գործարանների շինարարությունը, Ադրբեջանի ավագ ռազմական հրամանատարների համար 146 ուսումնական դասընթացների անցկացումը Կասպից ծովում, Ադրբեջանի հարավում եւ Հայաստանի հետ նրա սահմանների երկայնքով բազմաթիվ գաղտնի ամենամյա համատեղ զորավարժությունների անցկացումը Թել Ավիվի եւ Բաքվի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններից են: Կարո՞ղ եք նշել մեկ այլ երկիր, որի հետ մենք ունեցել ենք նման հարաբերություններ։

Մոսադի աշխատակիցների տեղակայումը ԿՀՎ-ի (CIA) եւ ՀԴԲ-ի (FBI) գործակալների հետ Ադրբեջանի անվտանգության ծառայության շենքի մեկ հարկում աննախադեպ է ցանկացած այլ երկրում: Հիշեք, որ ոչինչ այն ամենից, ինչ ես նշեցի, այլեւս գաղտնիք չէ: Իհարկե, կան բաներ, որ մենք չենք կարող քննարկել։

 - Կարո՞ղ եք մեզ գոնե մեկ ակնարկ տալ։

 - Լա՛վ, թող բոլորը ենթադրեն, որ Ադրբեջանում ընդամենը 30.000 հրեա է բնակվում։

- Ինչպե՞ս է ստացվում, որ Իսրայելն այդքան ակտիվ համագործակցում է Ադրբեջանի կառավարության հետ, սակայն մեծամասնություն կազմող մահմեդական բնակչությունը չի բարկանում այդ կապակցությամբ:

- Ադրբեջանցիները մուսուլմաններ են, բայց նրանք տեղյակ չեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բացառությամբ մի քանի անձանց, որոնց վրա ազդել է Իրանը, Ադրբեջանի բնակիչների մեծ մասը չունի կրոնական ինքնություն և չունի ահաբեկչական ոգի, ինչպես Մերձավոր Արևելքի մուսուլմանները։ Սակայն, միեւնույն ժամանակ, մեր գործունեության մեծ մասը կապված է ռազմական եւ անվտանգության ոլորտների հետ, ուստի Ադրբեջանի հասարակ քաղաքացիները սովորաբար չգիտեն, թե ինչ է կատարվում:

 - Ո՞րքանով ենք մենք ազդում նրանց ներքաղաքական որոշումների վրա։

 - Բաքվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի դեսպանությունները կոալիցիա են կազմում, որը նույն նպատակներն է հետապնդում վերջին 20 տարիների ընթացքում: Ադրբեջանում կոալիցիայի գերիշխանությունը եւ Բաքվի պաշտոնատար անձանց քաղաքական որոշումները նման են Իսրայելի գերիշխանությանը Արեւմտյան ափին: Այն տարբերությամբ, որ Մահմուդ Աբբասի փոխարեն Ադրբեջանի վարչակազմը ղեկավարում է քաղաքակիրթ մարդ ՝ Իլհամ Ալիև անունով։

 - Պատմեք մի քիչ ձեր սեփական փորձի մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիք Բաքու: Ունե՞ք հիշողություններ, որոնցով կցանկանայիք կիսվել:

 - Իմ առաջին այցն Ադրբեջան կայացել է 1994 թվականին։

 - Դուք այդ ժամանակ Մոսադու՞մ էիք։

 - Այո, և ավելի ուշ ես անվտանգության և ռազմական գործունեության հարցերով պատվիրակության հետ մեկնեցի Ադրբեջան՝ որպես Իսրայելի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական, որպեսզի պատրաստվեմ Շիմոն Պերեսի այցին։ Շիմոն Պերեսի այցը Թեհրանի հարևանությամբ գտնվող Բաքու դարձել Է Իսրայելի արտաքին քաղաքականության խոշորագույն պատմական իրադարձություններից մեկը:

Ամենահետաքրքիր պահը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2009 թ. հուլիսին։ Մենք խոսել ենք Բաքվում, որտեղ ապրել են հնագույն հրեական ցեղերից մի քանիսը։ Բարեկիրթ դիտողություններ փոխանակեցինք։ Խոսեցինք Կասպից ծովից հարավ հրեաների պատմության մասին։ Ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք ես կարող եմ կարդալ հրեական օրհնությունը: Նա հարցրեց ինձ, թե ի՞նչ է դա նշանակում, ես բացատրեցի եւ նա պատասխանեց`"Իհարկե". Ինձ մոտ էին նախագահ Շիմոն Պերեսը ու ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուն։ Ես կարդացի "Օրհնված ես դու, մեր Տեր Աստված, տիեզերքի թագավոր, որ պատիվ ես տվել մարմնի եւ արյան համար": Բոլոր ներկաները ասացին "Ամեն"։

Պատկերացրեք, որ դուք կանգնած եք այնտեղ, որպես Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ, մի երկիր, որից շատ իսրայելցի նախնիներ են եղել, և ինքներդ ձեզ ասում եք ՝ "Աստված իմ, այս ի՜նչ պատմական պահ է"։ Բառեր չունեմ այդ զգացումը նկարագրելու համար։

 - Հետո մեկնել եք Ադրբեջա՞ն։

 - Այո. 2017 թվականից փորձում եմ արձակուրդս անցկացնել Բաքվի լողափերում։ Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվի անվտանգությունը։

 https://gil-hoffman.com/2021/10/31/the-security-in-baku-for-us-is-like-the-security-in-tel-aviv/?fbclid=IwAR22HqR27L1edIrRoXLB7sVD09W_hKJv9kkTw8cw3pLlAa3Hm8xKAtM0tw

*** 

РУКАМИ АЗЕРБАЙДЖАНА ПРОТИВ АРМЕНИИ ВОЮЕТ ИЗРАИЛЬ: ВЗГЛЯД ИЗ МОССАДА

"БЕЗОПАСНОСТЬ БАКУ ДЛЯ НАС ТАК ЖЕ ВАЖНА, КАК И БЕЗОПАСНОСТЬ ТЕЛЬ-АВИВА"


По свидетельству сотрудника Моссада, дочь Ильхама Алиева — Лейла — была готова принять иудаизм...

На вопросы главного политического корреспондента "Джерузалем пост" Гила Хоффмана отвечает бывший старший сотрудник Моссада и советник по национальной безопасности Узи Арад.

Бывший высокопоставленный сотрудник Моссада и советник по национальной безопасности Узи Арад за 48 лет службы Израилю пережил бесчисленные драматические моменты: секретные операции, предотвращенные террористические атаки, разоблачение террористических ячеек, убийства террористов и встречи во вражеских государствах. Кульминационный момент, по его словам, наступил ближе к концу его государственной службы, когда он стал сотрудником АНБ при премьер-министре и отправился с президентом Шимоном Пересом в Азербайджан.
“Самый волнующий момент был с президентом Азербайджана Ильхамом Алиевым в июле 2009 года. Мы говорили в Баку, где жили некоторые из древнейших еврейских племен. Мы обменялись вежливыми замечаниями. Мы говорили об истории евреев к югу от Каспийского моря. Я спросил его, могу ли я прочитать еврейское благословение. Он спросил меня, что это значит, я объяснил, и он ответил: "Конечно". Рядом со мной были президент Шимон Перес и министр инфраструктуры Узи Ландау. Я прочитал: "Благословен Ты, Господь Бог наш, Царь Вселенной, который даровал честь плоти и крови". Все присутствующие сказали "Аминь".
“Вы стоите там, как официальный представитель Израиля, страны, из которой были родом многие израильские предки, и говорите себе: "Боже мой, какой исторический момент!". У меня нет слов, чтобы описать это чувство”. 
В специальном интервью Узи Арад рассказывает об этом главному политическому корреспонденту "Джерузалем пост" Гилу Хоффману.

***
- Где мы (с Азербайджаном — ред.) сейчас находимся и чего Вы ожидаете от наших отношений, учитывая десятилетия открытых отношений?

- Мы решили вступить с ними (с Азербайджаном — ред.) в полноценные отношения с 1991 года, когда они восстановили свою независимость. Как вам известно, Израиль был одним из первых государств, установивших дипломатические отношения с Азербайджаном, это произошло 7 апреля 1992 года. Чтобы ответить на Ваш вопрос, я должен сначала сказать, что установить дипломатические отношения, а затем и многое другое с мусульманской страной не очень просто. Мало того, что азербайджанский народ в основном состоит из мусульман, эта страна является также соседом Ирана. Но хорошая сторона истории заключается в том, что высокопоставленные правительственные чиновники Азербайджана, особенно Гейдар и Ильхам Алиевы, не питают никаких симпатий к исламу и с самого начала высоко ценили двусторонние отношения с Израилем.
Я находился в специальной шестимесячной миссии в посольстве Израиля в Баку. У дочери Ильхама Алиева, Лейлы, которую я знаю лично, был бойфренд-еврей Эмин Агаларов, за которого она позже вышла замуж. Матери ее бойфренда сказали, что было бы лучше, если ее сын публично не будет заявлять, что он еврей. У него были очень хорошие отношения с Джаредом Кушнером (Джаред Кушнер - зять бывшего президента США Дональда Трампа и его главный советник). Честно говоря, если бы наши раввины позволили Лейле перейти в иудаизм, она сделала бы это с честью. Но возвращаясь к Вашему вопросу, я думаю, что мы находимся именно там, где хотим быть, и что мы достигли большинства наших целей, а остальные скоро будут достигнуты.

- Вы утверждаете, что мы достигли наших целей. Что это за цели? Чего мы хотели от Азербайджана с самого начала?

- За последние 24 года более 50 старших израильских командиров под эгидой НАТО и в тесном сотрудничестве с Турцией смогли восстановить военную структуру Азербайджана и организовать ее. Продажа военного оружия Азербайджану, строительство передовых заводов по производству беспилотных летательных аппаратов, проведение 146 учебных курсов для старших военных командиров Азербайджана и проведение многочисленных секретных ежегодных совместных военных учений в Каспийском море, на юге Азербайджана и вдоль его границ с Арменией являются одними из основных направлений сотрудничества между Тель-Авивом и Баку. Можете ли вы назвать какую-нибудь другую страну, с которой у нас были бы такие отношения?
Размещение сотрудников Моссада вместе с агентами ЦРУ и ФБР на одном этаже здания Службы безопасности Азербайджана является беспрецедентным в любой стране. Имейте в виду, что ничто из того, что я упомянул, больше не является секретом. Конечно, есть вещи, которые мы не можем обсуждать.

- Не могли бы Вы дать нам подсказку?

- Что ж, пусть все предположат, что в Азербайджане проживает всего 30.000 евреев.

- Так как же получается, что Израиль так активно сотрудничает с правительством Азербайджана, но мусульманское население, составляющее большинство, не сердится по этому поводу?

- Азербайджанцы - мусульмане, но они не осведомлены о событиях на Ближнем Востоке. Таким образом, за исключением нескольких человек, на которых повлиял Иран, большинство жителей Азербайджана не имеют религиозной идентичности и не имеют террористического духа, как мусульмане Ближнего Востока. Но в то же время большая часть нашей деятельности связана с военной сферой и сферой безопасности, поэтому простые граждане Азербайджана обычно не знают, что происходит.

- Насколько мы влияем на их внутриполитические решения?

- Посольства США, Великобритании и Израиля в Баку представляют собой коалицию, преследующую одни и те же цели в течение последних 20 лет. Господство коалиции в Азербайджане и политические решения официальных лиц Баку аналогичны господству Израиля на Западном берегу, с той разницей, что вместо Махмуда Аббаса администрацией Азербайджана руководит цивилизованный человек по имени Ильхам Алиев.

- Расскажите мне о своем собственном опыте. Как это было, когда Вы поехали в Баку? У Вас есть какие-нибудь воспоминания, которыми Вы хотели бы поделиться?

- Мой первый визит в Азербайджан состоялся в 1994 году.

- Вы тогда были в Моссаде?

- Да, и позже я отправился с делегацией по вопросам безопасности и военной деятельности в Азербайджан в качестве советника премьер-министра Израиля по национальной безопасности, чтобы подготовиться к визиту Шимона Переса. Историческая поездка Шимона Переса в Баку близ Тегерана стала одним из крупнейших исторических событий во внешней политике Израиля.
Самый волнующий момент был с президентом Азербайджана Ильхамом Алиевым в июле 2009 года. Мы говорили в Баку, где жили некоторые из древнейших еврейских племен. Мы обменялись вежливыми замечаниями. Мы говорили об истории евреев к югу от Каспийского моря. Я спросил его, могу ли я прочитать еврейское благословение. Он спросил меня, что это значит, я объяснил, и он ответил: "Конечно". Рядом со мной были президент Шимон Перес и министр инфраструктуры Узи Ландау. Я прочитал: "Благословен Ты, Господь Бог наш, Царь Вселенной, который даровал честь плоти и крови". Все присутствующие сказали "Аминь".
Представьте, что вы стоите там, как официальный представитель Израиля, страны, из которой были родом многие израильские предки, и говорите себе: "Боже мой, какой исторический момент!". У меня нет слов, чтобы описать это чувство.

- Вы потом ездили в Азербайджан?

- Да. С 2017 года я стараюсь проводить свой отпуск на пляжах Баку. Безопасность Баку для нас так же важна, как безопасность Тель-Авива.

 ***

ISRAEL IS FIGHTING AGAINST ARMENIA WITH THE HANDS OF AZERBAIJAN: A VIEW FROM THE MOSSAD

‘Security in Baku for us is as Important as the security in Tel Aviv’


In a fireside chat, Gill Hoffman speaks with former Mossad senior and National Security Advisor, Uzi Arad.

Former Mossad senior and National Security Advisor Uzi Arad has been through countless dramatic moments in the 48 years he served Israel: secret operations, thwarted terrorist attacks, the exposure of terrorist cells, terrorists killed and meetings in enemy states. The high point, he says, came toward the end of his public service when he had become the NSA to the PM and traveled with president Shimon Peres to Azerbaijan. 

“The most exciting moment was with the president of Azerbaijan, Ilham Aliyev in July 2009. We spoke in Baku, where some of the oldest Jewish tribes lived. We traded polite remarks. We talked about the history of the Jews in South of the Caspian Sea. I asked him if I could recite the Jewish blessing. He asked me what it meant, I explained, and he responded, ‘Of course.’ Next to me were president Shimon Peres and Infrastructure Minister Uzi Landau. I recited, ‘Blessed art Thou, Lord our God, King of the Universe, who has imparted honor to flesh and blood.’ Everyone there said ‘Amen,’.

“You’re standing there, as an official representative of Israel, the country from which many Israeli ancestors were from, saying to yourself, ‘My god, what a historic moment.’ I have no words with which to describe that feeling.” Uzi Arad tells Gill Hoffman the chief political correspondent for The Jerusalem Post in a special interview. 

Where are we now and where do you expect our relations to go, considering decades of open relations?

We decided to enter full relations with them from 1991 when they restored their independence. As you know Israel was one of the first states that established diplomatic relations with Azerbaijan on April 7, 1992. Well, to answer your question I must first say that establishing diplomatic relations and later on much more with a Muslim country is not very simple. Not only that Azerbaijani people are mostly Muslims but the country is also Iran’s neighbor. But the good side of the story is that senior governmental officials of Azerbaijan especially Heydar and Ilham Aliyev do not have any sympathy towards Islam and from the beginning they appreciated bilateral relations with Israel.

I was on a special six-month mission at the Israeli embassy in Baku. Ilham Aliyev’s daughter, Leyla who I know personally had a Jewish boyfriend, Emin Agalarov who she married later on, her boyfriend’s mother was told that it is better if his son doesn’t publicly declare that he’s Jewish. He has had very good relations with Jared Kushner. To be honest if our rabbis let Leyla convert to Judaism, she would do it with honor. But back to your question, I think that we are exactly where we want to be and that we have achieved most of our goals and the rest will be achieved soon.

You claim that we have achieved our goals. What were they? What did we want from Azerbaijan from the beginning?

Over the past 24 years more than 50 senior Israeli commanders under the auspices of NATO and in close cooperation with Turkey have been able to rebuild Azerbaijan’s military structure and organize it. The sale of military weapons to Azerbaijan, the construction of advanced drone production plants, the holding of 146 training courses for senior military commanders of Azerbaijan and staging multiple secret annual joint military exercises in the Caspian Sea, southern Azerbaijan and along its borders with Armenia are among the main areas of cooperation between Tel Aviv and Baku. Can you name any country that we have had such relations with?

The deployment of Mossad officers alongside CIA and FBI agents on one floor of the building of the Security Service of Azerbaijan is unprecedented in any other country. Keep in mind that none of this that I mentioned is a secret anymore. Of course, there are things that we can’t discuss.

Can you give us a hint?

Well, let everyone assume that there are only 30000 Jews living in Azerbaijan.

So how is it that Israel has such extensive cooperation with the government of Azerbaijan, but the Muslim population who are the majority are not angry about it?

The people of Azerbaijan are Muslim, but they are not aware of the developments in the Middle East. So except for a few people who have been influenced by Iran, most of the people of Azerbaijan have no religious identity and do not have a terrorist spirit like the Muslims of the Middle East. But at the same time most of our activities are in military and security spheres so ordinary people don’t usually know what’s going on.

How influential are we in their internal political decisions?

The US, British and Israeli embassies in Baku are a coalition with pursuing the same goals in the past 20 years. The coalition’s domination of Azerbaijan and the political decisions of Baku officials, is similar to Israel’s domination of the West Bank. with the difference that instead of Mahmoud Abbas, a civilized man named Ilham Aliyev is in charge of the administration of Azerbaijan.

Tell me about your own experience. How was it when you went to Baku? Do you have any memories that you would like to share?

My first visit to Azerbaijan took place in 1994

You were in Mossad back then?

Yes, and later I traveled with a security and military delegation to Azerbaijan as the National Security Advisor to the Prime Minister of Israel to prepare for Shimon Peres’ visit. Shimon Peres’ historic trip to Baku near Tehran was one of the biggest historical events in the foreign policy of Israel.

The most exciting moment was with the president of Azerbaijan, Ilham Aliyev in July 2009. We spoke in Baku, where some of the oldest Jewish tribes lived. We traded polite remarks. We talked about the history of the Jews in South of the Caspian Sea. I asked him if I could recite the Jewish blessing. He asked me what it meant, I explained, and he responded, ‘Of course.’ Next to me were president Shimon Peres and Infrastructure Minister Uzi Landau. I recited, ‘Blessed art Thou, Lord our God, King of the Universe, who has imparted honor to flesh and blood.’ Everyone there said ‘Amen,’.

Imagine you’re standing there, as an official representative of Israel, the country from which many Israeli ancestors were from, saying to yourself, ‘My god, what a historic moment.’ I have no words with which to describe that feeling.

Have you gone to Azerbaijan afterwards?

Yes. Since 2017, I have been trying to spend my holidays on the beaches of Baku. Security in Baku for us is as important as the security in Tel Aviv.


  ***

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՁԵՌՔԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԸ. ՀԱՅԱՑՔ ՄՈՍԱԴԻՑ

«Պաքուի անվտանգութիւնը մեզի համար Թել Աւիւի անվտանգութեան չափ կարեւոր է»
  
Մոսադի աշխատակցի վկայությամբ՝ Իլհամ Ալիեւի դուստրը ՝ Լեյլան, պատրաստ էր հուդաիզմ ընդունել...

Ժիլ Հոֆման, 3 նոյեմբեր 2021
 
Մտերմիկ խօսակցութեան մը ընթացքին Ժիլ Հոֆման կը զրուցէ Մոսատի նախկին աւագ աշխատակից եւ ազգային անվտանգութեան խորհրդական Ուզի Արատի հետ:
Մոսատի նախկին աւագ աշխատակից եւ ազգային անվտանգութեան խորհրդական Ուզի Արատ իր 48 տարիներուն ընթացքին անհաշուելի տրամաթիք պահեր ապրած է Իսրայէլին ծառայելու ժամանակ. գաղտնի գործողութիւններ, ահաբեկչական խոտորնակի յարձակումներ, ահաբեկչական բջիջներու բացայայտումներ, ահաբեկիչներու սպանութիւններ եւ թշնամի երկիրներու մէջ հանդիպումներ: Ըստ անոր, գագաթնակէտն եղած է իր հանրային ծառայութեան աւարտին, երբ ան վարչապետի ազգային անվտանգութեան խորհրդականն էր եւ նախագահ Շիմոն Փերէզին հետ Ատրպէյճան այցելեց:
«Ամենէն տպաւորիչ պահը եղաւ 2009-ի յուլիսին հանդիպումը Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Խօսեցանք Պաքուի մէջ, ուր հրէական քանի մը հնագոյն ցեղեր կ’ապրին: Բարեկիրթ ակնարկութիւններ փոխանակեցինք, խօսեցանք Կասպից ծովու հարաւի հրեաներու պատմութեան մասին: Ես հրէական օրհնութիւն մը արտասանելու թոյլտուութիւն խնդրեցի իրմէ: Ան ինծի հարցուց, թէ ի՛նչը նկատի ունիմ: Բացատրեցի: Պատասխանեց. «Անշո՜ւշտ»: Կողքիս էին նախագահ Շիմոն Փերէզն ու ենթակառուցուածքներու նախարար Ուզի Լանտաուն: Ըսի. «Օրհնեա՜լ ես Դուն, Տէր Աստուած մեր, Տիեզերքի Թագաւոր, որ կ’օրհնես միսն ու արիւնը»: Բոլոր ներկայ գտնուողները «Ամէն» ըսին:
Իբրեւ Իսրայէլի պաշտօնական ներկայացուցիչ կը գտնուիս այն պետութեան մէջ, ուրկէ եկած են իսրայէլացիներէն շատերու նախահայրերը, եւ ինքդ քեզի կ’ըսես. «Աստուա՜ծ իմ, այս ի՜նչ պատմական պահ է»: Չեմ կրնար այդ զգացումները բացատրող բառեր գտնել», – մասնաւոր հարցազրոյցի մը ընթացքին Ուզի Արատ կը պատմէ «Ճերուզալեմ փոսթ»ի քաղաքական գլխաւոր թղթակից Ժիլ Հոֆմանին:

Այսօր մենք ո՞ւր կը գտնուինք, եւ, նկատի ունենալով տասնամեակներու բաց յարաբերութիւնները, ո՞ւր կը կարծէք, թէ կը հասնին մեր յարաբերութիւնները:

Որոշեցինք անոնց հետ ամբողջական յարաբերութիւններ հաստատել 1991-ին, երբ անոնք իրենց անկախութիւնը վերականգնեցին: Ինչպէս գիտէք, Իսրայէլը Ատրպէյճանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատող առաջին երկիրներէն մէկն եղաւ 7 ապրիլ 1992-ին: Հարցումիդ պատասխանելու համար նախ եւ առաջ պէտք է ըսեմ, որ իսլամական երկրի մը հետ դիւանագիտական յարաբերութիւն հաստատելն ու հետագային աւելի անդին երթալը այդքան ալ դիւրին բաներ չեն՝ ոչ միայն այն պատճառով, որ ատրպէյճանցի ժողովուրդը մեծ մասամբ իսլամ է, այլեւ որ ան Իրանին դրացի է: Սակայն պատումին լաւ կողմն այն է, որ Ատրպէյճանի կառավարական բարձրագոյն պաշտօնատարները, մասնաւորաբար Հեյտար ու Իլհամ Ալիեւները որեւէ համակրանք չեն տածեր իսլամութեան նկատմամբ, եւ անոնք Իսրայէլի հետ երկկողմ յարաբերութիւնները սկիզբէն իսկ արժեւորեցին:
Ուզի Արատ ժամանակին Իսրայէլի այդ օրերու նշանակեալ վարչապետ Բենիամին Նեթանեահուի աւագ խորհրդականն էր: Մոսատի երկու տասնամեակի վեթերան Արատ 2009-2011-ին Նեթանեահուի ազգային անվտանգութեան խորհրդականն էր:
Ես վեց ամիս տեւող առաքելութեամբ կը գտնուէի Պաքուի մէջ Իսրայէլի դեսպանատան մէջ: Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան – զոր անձնապէս կը ճանչնամ – ունէր հրեայ ընկեր մը՝ Էմին Աղալարովը, որու հետ ան հետագային ամուսնացաւ: Իր ընկերոջ մօրը թելադրուեցաւ, որ նախընտրելի է որդին հրապարակաւ չյայտարարէ իր հրեայ ըլլալը: Ան շատ լաւ յարաբերութիւններ ունէր ժարետ Քուշներին հետ [հրեայ Ժարետ Քուշներ Ա. Մ. Ն.ի նախկին նախագահ Տոնալտ Թրամփի փեսան է եւ անոր աւագ խորհրդականն էր նախագահութեան տարիներուն: - Ծանօթագրութիւնը թարգմանիչինն է:]: Անկեղծօրէն ըսեմ՝ եթէ մեր ռաբբիները թոյլ տային որ Լեյլա յուդայականութիւնն ընդունէր, ան մեծ հաճոյքով պիտի կատարէր այդ:
Վերադառնալով հարցումիդ, կը խորհիմ, թէ մենք ճիշդ այն ենք ինչ կ’ուզենք ըլլալ եւ թէ մեր նպատակներուն մեծագոյն մասն իրականացուցինք, մնացեալն ալ շուտով պիտի իրականացուի:

Կը յայտարարէք, թէ մեր նպատակներն իրականացուցած ենք: Մենք սկիզբէն ի՞նչ կ’ուզէինք Ատրպէյճանէն:

Նախորդ 24 տարիներուն 50-է աւելի իսրայէլացի բարձրաստիճան հրամանատարներ ՆԱԹՕ-ի հովանիին տակ եւ Թուրքիոյ հետ սերտ համագործակցութեամբ կրցան Ատրպէյճանի զինուորական կառոյցը վերականգնել եւ զայն կազմակերպել: Ատրպէյճանին ռազմական զէնքերու վաճառքը, գերարդիական անօդաչու թռչող սարքերու արտադրութեան գործարաններու կառուցումը, Ատրպէյճանի բարձրաստիճան զօրահրամանատարներուն համար 146 մարզումային դասընթացներու կայացումը, Կասպից ծովուն ու հարաւային Ատրպէյճանի մէջ եւ Հայաստանի հետ անոր սահմաններուն վրայ տարեկան համատեղ, գաղտնի, բազմաթիւ ռազմափորձերու անցկացումը Թէլ Աւիւի եւ Պաքուի միջեւ համագործակցութեան գլխաւոր մարզերէն եղան: Կրնա՞ս տալ ուրիշ որեւէ երկրի անուն, որու հետ մենք այսպիսի յարաբերութիւններ ունինք:
Ատրպէյճանի Անվտանգութեան Ծառայութեան շէնքի մէկ յարկին վրայ ԿՀՎ-ի եւ ՀԴԾ-ի [համապատասխանաբար՝ CIA եւ FBI: - Թարգմանիչ] կողքին Մոսատի հաստատումը աննախադէպ է, ուրիշ որեւէ երկրի մէջ չէ եղած: Իմացի՛ր, թէ այս ըսածներէս ոչ մէկն այլեւս գաղտնիք է: Անշուշտ, կան բաներ, որոնք չենք կրնար քննարկել:

Կրնա՞ք մեզի բացատրութիւն մը տալ:

Լա՛ւ, թող ամէն ոք ենթադրէ, թէ միայն 30000 հրեաներ կ’ապրին Ատրպէյճանի մէջ:
Իսրայէլն ինչպէ՞ս այսպիսի սերտ համագործակցութիւն ունի Ատրպէյճանի կառավարութեան հետ, բայց անոր բնակչութեան մեծամասնութիւնը կազմող իսլամները ատկէ չեն ջղագրգռուիր:
Ատրպէյճանի ժողովուրդը իսլամ է, սակայն անոնք չեն գիտակցիր Միջին Արեւելքի զարգացումներուն: Բացի Իրանի ազդեցութեան տակ գտնուող փոքրաթիւ մասէ մը, Ատրպէյճանի ժողովուրդին մեծամասնութիւնը կրօնական ինքնութիւն եւ Միջին Արեւելքի իսլամներուն նման ահաբեկչական ոգի չունի: Բայց միաժամանակ, մեր գործունէութեան մեծագոյն մասը զինուորական եւ անվտանգութեան ոլորտներուն կը վերաբերի, ուստի հասարակ մարդիկ սովորաբար չեն գիտնար թէ ինչ տեղի կ’ունենայ:

Ո՞րքան ազդեցիկ ենք անոնց ներքին քաղաքական որոշումներու կայացման մէջ:

Պաքուի մէջ Ա. Մ. Ն.ի, Մեծն Բրիտանիոյ եւ Իսրայէլի դեսպանութիւնները նախորդ 20 տարիներուն միեւնոյն նպատակները հետապնդելու համաձայնութիւն կայացուցած են: Ատրպէյճանի եւ Պաքուի պաշտօնատարներու քաղաքական որոշումներուն վրայ այդ համաձայնութեան տիրապետութիւնը համանման է Արեւմտեան Ափին վրայ Իսրայէլի տիրապետութեան, այն տարբերութեամբ, որ Մահմուտ Ապպասի փոխարէն, Ատրպէյճանի կառավարման պատասխանատուն Իլհամ Ալիեւ կոչուող քաղաքակիրթ անձ մըն է:

Պատմեցէ՛ք Ձեր սեփական փարձառութեան մասին: Ինչպէ՞ս եղաւ որ Պաքու մեկնեցաք: Ունի՞ք այնպիսի յուշեր, որոնք կ’ուզէիք որ ուրիշներն ալ բաժնեկցէին:

Ատրպէյճան առաջին այցս 1994-ին տեղի ունեցաւ:

Այդ ատեն կը գտնուէի՞ք Մոսատի մէջ:

Այո՛: Հետագային, իբրեւ Իսրայէլի վարչապետի ազգային անվտանգութեան խորհրդական, Ատրպէյճան ճամբորդեցի անվտանգութեան ու զինուորական պատուիրակութեան մը հետ՝ Շիմոն Փերէզի այցը նախապատրաստելու համար: Թեհրանին մօտիկ Պաքու Շիմոն Փերէզի պատմական այցը Իսրայէլի արտաքին քաղաքականութեան պատմական ամենէն խոշոր իրադարձութիւններէն է:
Ամենէն տպաւորիչ պահն եղաւ 2009-ի յուլիսին հանդիպումը Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Խօսեցանք Պաքուի մէջ, ուր հրէական քանի մը հնագոյն ցեղեր կ’ապրին: Բարեկիրթ ակնարկութիւններ փոխանակեցինք, խօսեցանք Կասպից ծովու հարաւի հրեաներու պատմութեան մասին: Ես հրէական օրհնութիւն մը արտասանելու թոյլտուութիւն խնդրեցի իրմէ: Ան ինծի հարցուց, թէ ի՛նչը նկատի ունիմ: Բացատրեցի: Պատասխանեց. «Անշո՜ւշտ»: Կողքիս էին նախագահ Շիմոն Փերէզն ու ենթակառուցուածքներու նախարար Ուզի Լանտաուն: Ըսի. «Օրհնեա՜լ ես Դուն, Տէր Աստուած մեր, Տիեզերքի Թագաւոր, որ կ’օրհնես միսն ու արիւնը»: Բոլոր ներկայ գտնուողները «Ամէն» ըսին:
Պատկերացո՛ւր՝ իբրեւ Իսրայէլի պաշտօնական ներկայացուցիչ կը գտնուիս այն պետութեան մէջ, ուրկէ եկած են իսրայէլացիներէն շատերու նախահայրերը, եւ ինքդ քեզի կ’ըսես. «Աստուա՜ծ իմ, այս ի՜նչ պատմական պահ է»: Չեմ կրնար այդ զգացումները բացատրող բառեր գտնել:

Ատկէ ետք Ատրպէյճան գացա՞ծ էք:

Այո՛: 2017-էն ի վեր կը ջանամ արձակուրդներս Պաքուի ծովափին անցընել: Պաքուի անվտանգութիւնը մեզի համար Թել Աւիւի անվտանգութեան չափ կարեւոր է:
(աղբիւրը՝ «Ճերուզալեմ փոսթ», 3 նոյեմբեր 2021, https://gil-hoffman.com/.../the-security-in-baku-for-us.../)

(անգլերէն թարգմանութիւնը Գէորգ Եազըճեանի)

Комментариев нет:

Отправить комментарий