"ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ". ՊՐՈԿՐԵՄԼՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ
Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թ. սեպտեմբերին Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմից առաջ արված պրոկրեմլյան փորձագետների հայտարարությունները վկայում են այն մասին, որ ռազմական հանցագործությունը հայ ժողովրդի դեմ վաղուց է պատրաստվել Մոսկվայում եւ մի շարք այլ մայրաքաղաքներում: Դրա հերթական ապացույցը պուտինյան "Վալդայ" ակումբի փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոյի մտքերն են, որոնք նա հնչեցրել էր դեռ 2016 թվականին։ Պարզապես ծանոթացեք դրանց հետ. մեկնաբանություններն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ են…
"Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները"։ Այս մասին Mediametrics.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է պրոկրեմլյան էլիտար "Վալդայ" ակումբի փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն:
Նրա խոսքերով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը վերջնականապես թաղեց հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքները։ Այժմ Ռուսաստանը սկսում է "բաժանել բանակցային գործընթացը երեք մասի. առանձին կխոսենք Ղարաբաղի, առանձին՝ 5 շրջանի, հետո արդեն՝ եւս երկու շրջանի (Բերձոր-Լաչինի եւ Քարվաճառ-Քելբաջարի – Վ.Ա.) մասին։ Մենք կունենանք երեք տարբեր բանակցային փաթեթ։ Սա է ներկայիս ռուսական ռազմավարության էությունը"։
"Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ավելի մոտ է ադրբեջանական, քան հայկական կողմին դիրքորոշմանը։ ՌԴ-ի դիրքորոշումը բաղկացած է երեք կետից. 1. Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մի մասն է; 2. Մենք դեմ ենք խնդրի ռազմական լուծմանը; 3. Հայաստանին տրամադրված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ռազմական օգնության ոչ մի երաշխիք չի գործում Ղարաբաղի նկատմամբ։ Բավական է կարդալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները և դա հասկանալի կդառնա", - ընդգծել է ռուս փորձագետը։
Ֆենենկոյի վկայությամ՝ Մոսկվայում աճում է դժգոհությունը Երեւանի նկատմամբ։ "Բայց եթե մենք մշտական ճնշում գործադրենք ՀՀ-ի վրա, ապա Հայաստանը պարզապես կպայթի եւ մենք կստանանք հերթական հակառուսական պետությունը", - նշել է ակումբի փորձագետը: Այնուամենայնիվ, Մոսկվան, ինչպես պնդում է Ֆենենկոն, ավելի մեծ ճնշում է գործադրում Հայաստանի, քան Ադրբեջանի վրա։
Mediametrics.ru-ի հաղորդավարի հարցին, թե ինչու են Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասները խիստ գաղտնի պահվում, "Վալդայ" ակումբի փորձագետը նշել է, թե Ռուսաստանում շատ են վախենում "Հայաստանում տաք գլուխներից": Բացի այդ, ՌԴ իշխանությունները մտավախություն ունեն նաև ռուս հանրության դժգոհությունից, որը Կրեմլին կմեղադրի հերթական դաշնակցին հանձնելու մեջ։ Հետեւաբար, ցանկացած կոնկրետություն, ըստ պ-ն Ֆենենկոյի, կարող է պայթեցնել իրավիճակը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
https://www.youtube.com/watch?v=tRKiAjetO9w – VIDEO
Վահրամ Աղաջանյան
Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ) ուՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր
"ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ"
Ռուսաստանի նախագահ Պուտինի վստահված անձ Սերգեյ Մարկով անկեղծացել է ադրբեջանական հանրության առաջ և լուրջ պետական գաղտնիքներ է հրապարակել…
Ահա թե ինչ է նա, մասնավորապես, հայտնել Բաքվի հեռուստադիտողներին, մեջբերում ենք. "Իմ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների Կազանյան բանաձևի շուրջ" (որը մշակվել է ՌԴ ԱԳՆ-ում և ենթադրում է պատմական հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին -խմբ.):
Հայ հասարակությունից Ադրբեջանին հող հանձնելու իր պատրաստակամությունը թաքցնելու համար Փաշինյանը, Պուտինի վստահված անձի վկայությամբ, ստիպված է հիմա անցնել հայրենասիրական հռետորաբանության՝ վախենալով կասկածվել ազգային շահերի դավաճանության մեջ։ Բայց Փաշինյանի կողմից փոխզիջումների պատրաստակամությունը շատ բարձր է, ասում է Մարկովը, եւ նրա տեսանկյունից շատ կարեւոր է, որ ղարաբաղցիներին հեռացրել են Հայաստանի իշխանությունից։
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ադրբեջանցիներին ասել է, որ Փաշինյանը շատ է վախենում պատերազմից, չի ցանկանում այն, բայց քանի որ ղարաբաղցիները համառում են և դեռ շատ են ուժեղ, հավանաբար, Ղարաբաղում նոր փոքր պատերազմի անհրաժեշտություն կառաջանա, ինչ-որ խորամանկ կոմբինացիայի իրականացում, որը կստիպի հայ ժողովրդին համոզվել տարածքները պահելու անհնարինության մեջ:
Պարզ ասած՝ Փաշինյանին օգնելու համար տարածքներ հանձնել Ադրբեջանին պետք է Ղարաբաղում նոր կոտորած կազմակերպել, սպանել ևս մի քանի հազար հայ զինվոր, որից հետո հայ ժողովուրդը հոգեբանորեն պետք է կոտրվի։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին, Մարկովի կարծիքով, ավելի հեշտ կլինի հողերի հանձնման գնալը։ Այս ամենը պետք է տեղի ունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունների օրհնությամբ (Պուտինի ներկայացուցիչը ակնհայտորեն նկատի ուներ Թրամփի վարչակազմը - խմբ.)։
ՌԴ նախագահի վստահված անձի խոսքերով՝ "Ռուսաստանն ամերիկացիների հետ տարաձայնություններ ունի բոլոր հարցերի շուրջ, բայց ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցին, մենք տարբերություններ չունենք, ամերիկացիները դե ֆակտո պաշտպանում են կարգավորման Կազանյան բանաձևը", այսպես կոչված Լավրովի հակահայկական ծրագիր:
Վահրամ Աղաջանյան
Чтобы скрыть от армянской общественности свою готовность сдать земли Азербайджану, Пашинян, по словам доверенного лица Путина, вынужден сейчас перейти на патриотическую риторику, боясь быть заподозренным в предательстве национальных интересов. Но готовность к компромиссам с его стороны очень высока, говорит Марков, и с его точеи зрения, очень важно, что карабахцев отстранили от власти в Армении.
Представитель президента России заявил азербайджанцам, что Пашинян очень боится войны, не хочет ее, но поскольку карабахцы упорствуют и все еще сильны, видимо, возникнет необходимость в новой небольшой войне в Карабахе, осуществления некой хитроумной комбинации, которая заставит армянский народ убедиться в невозможности удержать территории.
Проще говоря, чтобы помочь Пашиняну в его готовности сдать территории Азербайджану, надо организовать новую резню в Карабахе, погубить еще несколько тысяч жизней армянских солдат, после чего армянский народ психологически будет сломлен. В этой ситуации Николу Пашиняну, по мнению Маркова, будет легче пойти на сдачу земель. Все это должно произойти с благословления властей России и США (явно имеется ввиду администрация Трампа). По словам доверенного лица Путина, "у России с американцами - разногласия по всем вопросам, но что касается Карабахского вопроса, у нас различий нет, американцы де-факто поддерживают Казанскую формулу урегулирования", так называемый антиармянский план Лавров
Ваграм АГАДЖАНЯН
Главный редактор независимой армянской газеты "Третья Сила Плюс", незаконно закрытой усилиями экс-президента РА Сержа Саркисяна и ФСБ России
The talkative representative of the President of Russia opened up to the Azerbaijani public and blurted out serious state secrets...
On February 26, 2019, the director of the Institute of Political Studies of the Russian Federation, a confidant of the President of Russia, Sergey Markov, gave a detailed interview to Azerbaijani television, during which he made very remarkable statements. Here is what, in particular, he told the Baku TV viewers, we quote: "According to my information, Nikol Pashinyan is ready for compromises according to the Kazan formula" (developed in the Russian Foreign Ministry and involving the surrender of historical Armenian territories to Azerbaijan - ed.).
In order to hide from the Armenian public his readiness to surrender the lands to Azerbaijan, Pashinyan, according to Putin's confidant, is now forced to switch to patriotic rhetoric, fearing to be suspected of betraying national interests. But his willingness to compromise is very high, says Markov, and from his point of view, it is very important that the Karabakh Armenians were removed from power in Armenia.
The representative of the Russian president told the Azerbaijanis that Pashinyan is very afraid of war, does not want it, but since the Karabakh people persist and are still strong, it seems that there will be a need for a new small war in Karabakh, the implementation of some clever combination that will make the Armenian people convinced that it is impossible to hold the territories.
Simply put, in order to help Pashinyan in his readiness to surrender the territories to Azerbaijan, it is necessary to organize a new massacre in Karabakh, destroy several thousand more lives of Armenian soldiers, after which the Armenian people will be psychologically broken. In this situation, Nikol Pashinyan, according to Markov, will find it easier to go to the surrender of land. All this should happen with the blessing of the Russian and US authorities (clearly meaning the Trump administration). According to Putin's confidant, "Russia and the Americans have disagreements on all issues, but as for the Karabakh issue, we have no differences, the Americans de facto support the Kazan settlement formula," the so-called anti-Armenian plan of Lavrov…
Vahram AGHAJANYAN
The editor-in-chief of the independent Armenian newspaper "Third Force Plus", illegally closed by the efforts of ex-President of the Republic of Armenia Serzh Sargsyan and the FSS of Russia
Комментариев нет:
Отправить комментарий