ՍԿԱՆԴԱԼ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այդ օրը Փաշինյանը կլինի Ռուսաստանում ՝ Սոչի քաղաքում։ Ըստ ամենայնի, ՌԴ ԱԴԾ-ում (ФСБ-ում) Փաշինյանի ղեկավարությունն արգելել է նրան մեկնել Արցախ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Արցախի անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն առանց ՀՀ բարձր ղեկավարության մասնակցության: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին Արցախում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, ապա հաջորդ օրը՝ անկախության օրվան նվիրված միջոցառում, որին, սակայն, ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, թե տեղեկություններ չունի նշված պաշտոնյաների մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, սակայն նշեց, թե հատուկ նիստին, ապա մյուս օրվա միջոցառումներին ներկա են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն մենք տեղեկացանք, որ այդ օրերին Փաշինյանը Հայաստանում չի լինելու. արձակուրդում է Սոչիում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահներից մեկը, պատվիրակության կազմում են հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ: Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս Արցախ չի մեկնի:
Ստացվում է՝ պատմության մեջ առաջին անգամ Արցախն իր անկախության տոնը կնշի առանց ՀՀ բարձր ղեկավարության»:
***
Скандал: впервые высшее руководство Армении не будет присутствовать в Степанакерте в День независимости
В этот день Пашинян будет в России, в городе Сочи. Судя по всему, его начальство в ФСБ РФ запретило ему ехать в Арцах...
По данным газеты Жоговурд, впервые за последние 30 лет в День независимости Арцаха в Степанакерте не будут присутствовать представители высшего руководства Армении – президент, премьер и спикер парламента. В беседе с “Жоговурд” спикер парламента Арцаха Артур Товмасян сказал, что у него нет информации об участии данных должностных лиц, но на специальном заседании парламента Арцаха по этому поводу будут присутствовать представители всех фракций парламента Армении. По данным газеты, в эти дни Никол Пашинян будет в отпуске, который проведет в Сочи. В парламенте сообщили, что парламентскую делегацию Армении возглавит один из вице-премьеров, а в составе делегации будут как председатели комиссий, так и депутаты.
***
Scandal: for the first time the top leadership of Armenia will not take part in the NKR Independence Day in Stepanakert
On this day Pashinyan will be in Russia, in the city of Sochi. Apparently, Pashinyan's leadership in the FSS of RF (Russian Special Service) has forbidden him to go to Artsakh...
The newspaper "Zhokhovurd" writes: "For the first time in the last 30 years, representatives of the top leadership of Armenia – the president, the Prime Minister and the Speaker of the parliament-will not be present in Stepanakert on the Independence Day of Artsakh. In particular, a special session of the parliament will be held in Artsakh on September 1, followed by an event dedicated to Independence Day the next day, which, however, will not be attended by either President Armen Sarkissian, Prime Minister Nikol Pashinyan, or Chairman of the RA National Assembly Alen Simonyan., It was not possible to contact the press secretary of the RA Prime Minister Mane Gevorgyan, but we learned that Pashinyan will not be in Armenia these days. Tsovinar Khachatryan, Press Secretary of the NA Speaker Alena Simonyan, noted that the RA NA delegation will be headed by one of the vice speakers, the delegation will include the chairmen of the commissions, deputies".
Комментариев нет:
Отправить комментарий