Հայ ժողովրդին խաբում են. «Այդ կոմունիկացիաները մեզ ոչինչ չեն տալու, դա հեքիաթ է». հայացք Երևանից
- Այստեղ խնդիրն այն չէ՝ հայ գործարար է, թե վրացի, խնդիրն այն է, որ տնտեսական շահ չկա։ Եթե տնտեսապես ձեռնտու չէ, եթե քո մրցակիցը Վրաստանով ուղիղ գնալու է դեպի Ռուսաստան ու իր վրա փոխադրումն ավելի էժան է նստելու, ո՞վ կգնա թանկ ճանապարհով։ Այս հարցը ազգային պատկանելության հարց չէ, զուտ տնտեսական շահավետության մասին է խոսքը, տնտեսապես դա մեզ շահավետ չէ, վերջ։
- Իշխանությունների կողմից հիմնավորումներ են ներկայացվում, որ ի վերջո կոմունիկացիները պետք է բացվեն, Հայաստանը չի կարող մշտապես փակ մնալ։
- Բայց Հայաստանը կոմունիկացիները բացում է իր համա՞ր, թե՞ ուրիշների։ Եթե իր համար է բացում, իհարկե, պետք է բացի։ Բայց եթե դու բացում ես միայն ուրիշների համար, իմաստը ո՞րն է։ Մարդիկ ձեզ ասում են, որ Նախիջևանից հետո երկաթուղին, որը գոյություն ունի, որը գալիս է մտնում է Երասխով, Երևանով, Ախուրյան կայարանով, Կարսով, դա չենք շահագործելու։ Մարդիկ դա բացահայատ ասում են ՝ տալիս եք այդ 40 կմ-ն, Նախիջևանից 400 կմ նոր երկաթգիծ ենք կառուցելու մինչև դեպի Իգդիր, Իգդիրից էլ Կարս, և ձեզ հարավից շրջանցելու ենք։ Նրանք դա բացահայտ ասում են՝ դուք տվեք այդ ճանապարհը, մենք ձեզ հարավից էլ կշրջանցենք։ Հայասաստանի քթի տակով նոր երկաթգիծ են կառուցում, այն դեպքում, երբ մենք գետի այս ափով ունենք երկաթգիծ։ Բայց մեզ չեն ասում՝ հետո էլ ձեր երկաթգծով էլի կգնաք Թուրքիա։ Դուք ի՞նչ եք կարծում՝ այդ նույն 40 կմ երկաթգիծը չէր կարելի՞ Իրանի տարածքով տանել։ Ի՞նչ տարբերություն՝ գետի այս ափով է անցնելու այդ կոմունիկացիան, թե՞ գետի այն ափով։ Ինչո՞ւ ոչ ոք այդ հարցը չի քննարկում, որովհետև Իրանը հեռատես երկիր է, ասել է՝ ոչ մի դեպքում ես ձեզ երկաթուղային այդ կոմունիկացիան չեմ տա, մեքենայի ճանապարհը տվել է, գնացեք-եկեք։ Այսինքն՝ Իրանը հասկացել է, որ դրանով իրեն են շրջանցելու։
Կոմունիկացիան տալը արժեք ու գին ունի, այսինքն՝ դրա դիմաց մենք պետք է պահանջներ դնենք, մեր օգուտը ստանանք։ Եթե դա լինի պայմանը, կարող ենք քննարկել։ Բայց այսօր այն տեսքով կոմունիկացիաների բացումը, ինչի մասին խոսվում է, անթույլատրելի է։ Երեսուն տարվա ընթացքում Հայաստանը հյուսիսից շրջանցող ճանապարհ միշտ եղել է՝ Ադրբեջանից ուղիղ Վրաստան։ Հետագայում արևմուտքից շրջանցող ճանապարհը կառուցվեց՝ Կարսից Ախարքալակով ուղիղ դեպի Վրաստան, Կասպից ծովի ափով դեպի Իրան գնացող երկաթգիծը կառուցվեց, հիմա շահագործման է հանձնվում, հետևաբար՝ արևելքից էլ Հայաստանը շրջանցվեց, հիմա ասում են՝ հարավից էլ տվեք, ձեզ շրջանցենք։ Ու վերջ։ Լինելով 4 հարևան երկրի արանքում՝ դու շրջանցվում ես բոլոր կողմերից, բոլոր պարագաներում։ Տվեք այդ ճանապարհը պրծեք, փակեք էս երկիրը, հանձնեք իրենց։
Комментариев нет:
Отправить комментарий