вторник, 4 февраля 2020 г.

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂ ՎԱՀԻԴ ԳԱԶԻ. "ՄԵՆՔ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՀԱՅԵՐԻՆ"


Այսօր Ադրբեջանը բոլոր ամբիոններից չի հոգնում կրկնել, թե պարտվել է հայությանը դրսի ուժերի պատճառով։ Հարկ է սակայն նշել, որ Ադրբեջանը 3 անգամ գերազանցում էր Արցախին կենդանի ուժի և զինտեխնիկայի տեսանկյունից, ադրբեջանցիների համար կռվում էին նաև բազմաթիվ վարձկաններ Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից, բայց դա էլ չօգնեց նրանց։ Շվեդիայում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Գազին վերջերս իր հայրենակիցներին բաց նամակ է հղել, որում ուշագրավ շատ մտքեր է հնչեցրել: Ահա թե ինչ է նա մասնավորապես գրում. "Մի անգամ տեսնելով "Նիկոլո Պագանինի" ֆիլմի գլխավոր հերոս Վլադիմիր Մսրյանի ազգանունը, հորս հարցրեցի. "Հայերն ամենուր են, նրանք իսկապե՞ս այդքան շատ են"Ոչ, պատասխանել է հայրս, պարզապես նրանք զարգացած են, ակտիվ ու շրջահայաց։ Նրանք օգնում, աջակցում են միմյանց: Դրա համար էլ ամեն տեղ երևում են", – հիշում է Գազին։
Հեղինակը նշում է, որ դառնալով մեծահասակ՝ նա սկսել է դա նկատել ամենուր՝ Նյու Յորքի կենտրոնական փողոցներում "Petrossian" ռեստորանի շողշողացող վիտրաժներից մինչև շվեդական գյուղական գրադարաններ, որտեղ գովազդվում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը։ "Արամ Խաչատրյանի սյուիտը, որը հեռավոր 40-ականներին գրվել է "Ստալինգրադի ճակատամարտը" խորհրդային ֆիլմի համար և որը ներառված է փոքրիկ քաղաքի նվագախմբի խաղացանկում, ինձ չի զարմացրել։ Ես ուզում եմ ասել, որ մենք պարտվել ենք ոչ միայն Ղարաբաղում, մենք պարտվել ենք ամենուր և դրա մեղավորը Ռուսաստանն է, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, ով ասես, բայց ոչ մենք", – նշում է հեղինակը։
Ըստ Գազիի, ադրբեջանցիները լավ չէին ճանաչում ոչ միայն կողք կողքի ապրող հայերին, ովքեր կարծես ոչնչով չէին տարբերվում իրենցից, այլեւ մոլորակի մյուս ծայրում բնակվող հայերին: "Մենք չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել ենք ոչ միայն "Միացում"-ին։ Մենք պարտվեցինք պատերազմում՝ մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ՝ Միկոյանին, այլախոհության մեջ՝ Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպան ոլորտում՝ Ալիխանյան–Բոններին, դասական երաժշտության մեջ՝ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակում՝ Սամվել Երվինյանին, դուդուկում՝ Ջիվան Գասպարյանին, ուդում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, գեղանկարչության մեջ՝ Տիգրան Խաչատրյանին, Այվազովսկուն, կինոյում՝ Փարաջանովին, դերասանությունում՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, վաստակելու ունակությամբ՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում՝ Արտյոմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Համբարձումյանին, վարսավիրանոցում՝ Մովսեսին, արվեստանոցում՝ Աշոտին, Հայկանուշին՝ իր թթու պատրաստելու ունակության մեջ", – ասում է հեղինակը:
Ինչպես նշում է Գազին, ադրբեջանցիներն այս ամենի պատճառը համարում են հայկական կեղծիքները, նրանց սուտը, նենգությունը, քրիստոնեությունը, եկեղեցին, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև դավաճանությունը, բայց երբեք չեն փնտրում պատճառը իրենց մեջ: Իսկ թվարկած հայերից յուրաքանչյուրը, ըստ հեղինակի, հաջողության է հասել, ճանաչելի է դարձել և ճանաչելի է դարձրել իր ժողովրդին, որովհետև նրա թիկունքում կանգնած են եղել շատ հայեր, համախմբված հասարակություն։ "Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, օգնում նրան ոտքի կանգնել: Գիտության, քաղաքականության, արվեստի, սպորտի, ռազմական գործի մեջ, ամենուր հաջողության հասնելու համար հինգ հայեր ճանապարհ են հարթում մեկ հոգու համար։ Չեն վարկաբեկում առաջ գնացող մարդուն, չեն խանգարում, չեն չարախոսում, փոս չեն փորում նրա ոտքերի տակ: Ահա թե որն է նրանց հաջողության գաղտնիքը", – ամփոփում է Վ.Գազին։

https://nashaarmenia.info/2019/08/14/%D0%B0%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%B2%D0%B0%D1%85%D0%B8%D0%B4-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B8/

https://zen.yandex.ru/media/id/5cb1c6e6fdd26a00b335d17e/pochemu-azerbaidjan-proigral-armianam-arcah-karabah-vahid-gazi-my-proigrali-voinu-armianam-po-vsem-napravleniiam-5e31dbbc1045fb5f11056344

*** 

ВАХИД ГАЗИ: «МЫ ПРОИГРАЛИ ВОЙНУ АРМЯНАМ ПО ВСЕМ НАПРАВЛЕНИЯМ» Сегодня Азербайджан со всех трибун не устает повторять, что проиграл войну армянам из-за внешних сил. Стоит однако отметить, что Азербайджан превосходил Арцах в живой силе и технике в 3 раза, за азербайджанцев воевало также немало наемников из России, Турции и других стран, но и это им не помогло. Недавно азербайджанский писатель-публицист Вахид Гази, живущий в Швеции, направил своим соотечественникам открытое письмо, в котором высказал немало примечательных мыслей. Вот что он, в частности, пишет: "Однажды, увидев фамилию главного героя картины «Никколо Паганини» Владимира Мсряна, я спросил у отца: “Армяне есть везде, их так много?”. “Их не много. Они просто развиты, активны и осмотрительны. Они помогают, поддерживают друг друга. Поэтому и видно их везде”- ответил отец», – вспоминает Гази.
Автор отмечает, что, став взрослым, он стал замечать это везде: от центральных улиц Нью-Йорка со сверкающими витражами ресторана «Petrossian» до шведских сельских библиотек, где рекламируется книга о Геноциде армян в Османской Турции. «Сюита Арама Хачатуряна, написанная в далекие 40-е для советского фильма «Сталинградская битва», включенная в репертуар оркестра маленького городка меня не удивила. Я хочу сказать, что мы проиграли не только в Карабахе и виноваты в этом Россия, Иран, Америка, христианский мир, масоны, кто угодно, только не мы сами», – отмечает автор. По словам Гази, азербайджанцы плохо знали не только живущих рядом армян, которые воде бы мало чем отличались от них, но и армян, живущих на другом конце планеты. «Мы не знали, что в Карабахе проиграли не только «миацумовцам». Мы проиграли: в войне – маршалу Баграмяну, маршалу Бабаджаняну, в политике – Микояну, в диссидентстве – Паруйру Айрикяну, в правозащитной сфере – Алиханян-Боннэр, в классической музыке – Араму Хачатуряну, в современной музыке – Мишелю Леграну, в скрипке – Самвелу Ервиняну, в дудуке – Дживану Гаспаряну, в уде – Джону Берберяну, на эстраде – Шарлю Азнавуру, в литературе – Вильяму Сарояну, в живописи – Айвазовскому, в кино – Параджанову, в актерстве – Джигарханяну, в модельном бизнесе – Ким Кардашьян, в умении зарабатывать – Кирку Керкоряну, в благотворительности – Джерарду Гафесчяну, в конструкторском деле – Артёму Микояну, в астрофизике – Амбарцумяну, в парикмахерском деле – Мовсесу, в мастерской – Ашоту, в умении делать соления – Айкануш», – говорит автор. Как отмечает Гази, азербайджанцы причиной всего этого считают армянские фальсификации, их ложь, коварство, христианство, церковь, их полезность России, Ирану, США, а также предательство, но никогда не ищут причину в себе. А каждый из вышеперечисленных, по мнению автора, добился успеха, стал узнаваемым и сделал узнаваемым свой народ, потому что за его спиной стояли многие армяне, сплоченное общество. «Они подают руку падающему, подставляют плечо встающему. В науке, политике, искусстве, спорте, военном деле – везде для успеха одного пятеро прокладывали дорогу. Не дискредитировали идущего вперед, не мешали, не злословили, не рыли яму у него под ногами», – резюмирует В.Гази.

https://nashaarmenia.info/2019/08/14/%D0%B0%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9-%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%B2%D0%B0%D1%85%D0%B8%D0%B4-%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B8/

https://zen.yandex.ru/media/id/5cb1c6e6fdd26a00b335d17e/pochemu-azerbaidjan-proigral-armianam-arcah-karabah-vahid-gazi-my-proigrali-voinu-armianam-po-vsem-napravleniiam-5e31dbbc1045fb5f11056344

Комментариев нет:

Отправить комментарий