«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐ ՀՈՂՆ Է»
«2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը ողբերգական իրադարձություն էր հայ ժողովրդի համար: Մեր հերոսները անձնվիրաբար պայքարեցին, ցույց տվեցին իրենց ուժն ու կամքը և դիմադրեցին թշնամուն: Այդ օրերին հակառակորդը ստերի տեղատարափ էր սկսել, ես նույնիսկ հայտարարությամբ հանդես եկա, ասացի՝ պարոն նախարար, դուք ստախոս եք, ինչպես միշտ թաքնվում եք ձեր հասարակության թիկունքում, ճիշտ այնպես, ինչպես Խոջալուի իրադարձությունների ժամանակ, իրենք իրենց ժողովրդին սպանում ու գցում են հայկական բանակի վրա«:
Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի
հերոս, գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը:
Նրա խոսքերով, «անգամ Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիվ կողմը ինֆորմացիոն պատերազմ է տանում Հայաստանի ու հայերի դեմ: Ասում են՝ կոչնչացնենք ձեզ, կգրավենք մեր հողերը և այլն: Այս ամենը շարունակվում է մինչ օրս: Ի՞նչ ասեմ՝ հարցն այն է, որ ՀՀ ԱԳՆ-ն չի ապացուցել, որ դա մեր հայկական հողն է: Ոչ ոք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին չհամոզեց, որ Ղարաբաղը ոչ թե գրավել ենք, այլ ազատագրել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նման ագրեսիվ պետությունը հարձակման ենթարկեց մեզ: Մեր ազգը պայքարել ու ազատագրել է իր հողը, եթե որևէ միլիմետր լիներ Ադրբեջանինը, ապա պատերազմի կանոնների համաձայն՝ դա նույնպես համարվում է ազատագրված տարածք, որովհետև դրանք հարձակման պլացդարմ են հանդիսանում ու դրանք ագրեսորին վերադարձնել չի կարելի: Իրենց հռետորաբանությունը չի փոխվել, անընդհատ հորջորջում են, թե դա իրենց հողն է, իբր մենք դրանք գրավել ենք, իսկ մեր արտաքին գործերի նախարարությունը չի ապացուցում հակառակը:
Ալիևի ելույթի մասին էլ չեմ խոսում, որ ուզում է Երևանը գրավել: Միջազգային հանրությունը լռում է՝ այդ նախագահին, այդ պետությանը ագրեսոր չի ճանաչում, մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատանք տանի: Կրկնում եմ՝ Հայաստանը պետք է միջազգային հանրությանն ապացուցի ու անպայման քայլեր ձեռնարկի, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչեն: Մեր զինվորները սիրում են իրենց հայրենիքը, պատրաստ են պաշտպանել մեր հողը, բայց պետությունն էլ պետք է քայլեր անի»:

Комментариев нет:
Отправить комментарий